«Ինը կյանք» (անգլ.՝ Nine Lives), 2016 թվականի ֆրանս-չինական կատակերգական ֆիլմ, որի ռեժիսորը Բարրի Զոնենֆելդն է։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսի 3-ին[9]։
Գործարար Թոմ Բրենդը (Քևին Սփեյսի) ամբողջությամբ ներգրավվում է Հյուսիսային կիսագնդի ամենաբարձր շենքի կառուցման նախագծի գործում։ Նա բավարար ժամանակ չունի լիարժեք ընտանեկան կյանքի և դստեր հետ շփվելու համար, որը երազում է իր ծննդյան օրը կատու նվեր տանալ։ Վերջին պահին Թոմին հաջողվում է կենդանիների խանութից իր դստեր համար ընտանի կենդանի գնել, բայց դժբախտ պատահարի արդյունքում նա կոմայի մեջ է ընկնում։ Նրա հեռանալուց ընկերությունում (որի կառավարումն իր վրա է վերցնում որդին) նախագծի հետ կապված վեճեր ու տարաձայնություններ են սկսվում։
Երբ նա արթնանում է՝ հասկանում է, որ ինքն այդ նույն կատվի մարմնում է։ Այժմ, եթե Թոմը չի ցանկանում հավերժ կատու մնալ, նա պետք է ապացուցի իր սերն իր ընտանիքի հանդեպ։
2015 թվականի հունվարի 12-ին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Բարրի Զոնենֆելդը[10]։ 2015 թվականի հունվարի 28-ին Քևին Սփեյսին միացել է դերասանական կազմին[11]։ 2015 թվականի մարտի 25-ին Մալինա Վայսմանը միացել է դերասանական կազմին[12], իսկ մարտի 31-ին Քրիստոֆեր Ուոքենը ընտրվել է Ֆելիքս Պերկինսի՝ կենդանիների առեղծվածային խանութի սեփականատերոջ դերում[13]։ 2015 թվականի ապրիլին դերասանական կազմին միացել են Ջենիֆեր Գարները[14], Ռոբբի Ամելը, Մարկ Կոնսուելոսը և Թալիթա Բատեմանտոջեն[14][15]։
Ֆիլմը ծայրահեղ բացասական արձագանքների է արժանացել կինոքննադատների կողմից[16][17][18][19][20][21][22][23][24]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 14% դրական կարծիք 72 գրախոսությունների հիման վրա[25]։ Metacritic կայքում ֆիլմն ստացել է 11 միավոր 100-ից՝ հիմնված 16 գրախոսականների վրա[26]։
IndieWire-ից Դեյվիդ Էրլիխը ֆիլմին տվել է «D» գնահատականը ասելով, որ ֆիլմը «ավելի քիչ զվարճալի է, քան սովորական կատվի GIF-երը»[27]։ Rolling Stone-ից Փիթեր Թրևերսը ֆիլմին 4-ից 0 աստղ է տվել[28]։