Ինձ հեքիաթ պատմիր Tell Me a Story | |
---|---|
Ժանր | հոգեբանական թրիլեր |
Ստեղծող | Քեվին Ուիլյամսոն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմք | Մարկոս Օսորիո Վիդալի Érase una vez |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Ջեյմս Ուոք, Բիլլի Մագնուսեն, Դանիա Ռամիրես, Դանիելլա Քեմպբելլ, Զաբրինա Գևարա, Փոլ Ուեսլի և Քիմ Քեթրոլ |
Պրոդյուսեր | Քոլին Ուոլշ Հոլի Օվերտոն |
Գործադիր պրոդյուսեր | Գոնսալո Չիլլի Անդրես Տովար Դանա Հոնոր Աարոն Կապլան Լիզ Ֆրիդլենդեր Քևին Ուիլյամսոն |
Երաժշտություն | Ջոն Ֆրիզել |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | հոկտեմբերի 31, 2018-ից փետրվարի 6, 2020-ը |
Հեռուստաալիք | Paramount+ |
Ընկերություն | Resonant Outerbanks Entertainment Kapital Entertainment |
Պաշտոնական կայքէջ |
«Ինձ հեքիաթ պատմիր» (անգլ.՝ Tell Me a Story), ամերիկյան հեռուստասերիալ, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 31-ին CBS All Access հեռուստաալիքով։ Հեռուստասերիալը ստեղծել է Քևին Ուիլյամսոնը և հանդիսանում է 2013 թվականի իսպանական «Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալի ադապտացիան։ Գլխավոր դերերում են՝ Ջեյմս Ուոքը, Բիլի Մագնուսենը, Դանիա Ռամիրեսը, Դանիելլա Քեմպբելլը, Դորիան Քրոսմոնդ Միսիքը, Սեմ Ջեգերը, Դևի Սանտոսը, Մայքլ Ռայմոնդ-Ջեյմսը, Զաբրինա Գևարան, Փոլ Ուեսլին և Քիմ Քեթրոլը։ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարվել է, որ հեռուստասերիալը երկարացվելու է երկրորդ եթերաշրջանով։
«Ինձ հեթիաթ պատմիր» հեռուստասերիալը պատմում է սիրո, կորստի, ագահության, վրեժի և սպանության մասին, իրադարձություններ որոնք տեղի են ունենում մերօրյա Նյու Յորքում։ Աշխարհի ամենասիրված հեքիաթները ենթարկվել են մռայլ և խեղաթյուրված վերափոխման։ Ժանրը նման է հոգեբանական թրիլլեր է, որն ստիպում է վերհիշել այնպիսի հայտնի հեքիաթագիրների դասական ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Գրիմ եղբայրները և Շարլ Պերրոն։
Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 5-ին[2]։
«Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալի առաջին գիծը պատմում է երկու հաջողակ մարդկանց մասին, որոնք մի քանի տարի տարակուսումից և մտածելուց հետո, որոշում են միացնել իրենց ճակատագրերը և ընտանիք ստեղծել։ Ցուցարարների բազմության միջով անցնելիս, աղջիկը իր սիրեցյալին տանում է ոսկերչական խանութ՝ ամուսնական մատանիների ընտրության համար, որտեղ մի քանի րոպե անց ներխուժում են խոզուկների դիմակներով երեք թալանչիներ։ Խանութի պահակը հրաձգություն է սկսում և այնպիսի իրավիճակ ստեղծում, որի արդյունքում մահանում է հենց ինքը, նաև մահացու վիրավորվում է հարսնացուն։ Իսկ, երեք խոզուկները վնաս հասցնելով փախչում են, իրենց հետ տանելով չհղկված ադամանդների պարկ։ «Երեք խոզուկների» հեքիաթային անալոգն է։
Երկրորդ գիծը պատմում է ավագ դպրոցի անուշիկ աշակերտուհու մասին, որը մոր մահից հետո տեղափոխվել է Նյու Յորք հոր հետ և ապրում է տատիկի տանը։ Նոր դասընկերուհին նրան հրավիրում է ակումբ՝ երեկոյան խնջույքում լավ ժամանակ անցկացնելու համար։ Տնից գաղտնի փախչելով աղջիկը հանդիպում է ընկերհու հետ և խմում է բարմենի առաջարկած յուրօրինակ հյուրասիրությունը, մի քիչ պարելուց հետո, իրեն շատ դուր եկած տղայի հետ գնում է։ Նրանց թեժ հանդիպումը շուտով ավարտվում է և առավոտյան անուշիկ աղջիկը գնում է դասարան, որտեղ տեսնում է նոր երիտասարդ ուսուցչի։ Եվ ահա տարօրինակ համընկնում, այդ նոր ուսուցիչը պարզվում է, որ նախորդ օրվա նրա զուգընկենր է։ Բարմենը, որը նրան դեղաթույն էր վաճառել՝ խոզուկներից մեկն է, իսկ հոր ընկերը՝ անմխիթար ամուսինն է, որը ոսկերչական խանութում կորցրել էր իր զուգընկերուհուն։ «Կարմիր գլխարկի» հեքիաթային անալոգն է։
Երրորդ գիծը պատմում է եղբոր և քրոջ մասին, որոնք հայտնվել են կռվի մեջ։ Եղբայրը՝ պատահականորեն սպանելով մի տղամարդու՝ զանգահարում է քրոջը, որը օգնում է նրան։ Քույրը նրա մոտից գտնում է պահեստարանի բանալի, որի մեջ գումար է լինում և գողանում է այն, չիմանալով, որ այդ պահից նրա հետևից որս են սկսում։ «Հենզելի և Գրետելի» հեքիաթային անալոգն է։
«Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալի ցանկացած սերիայում հեռուստադիտողը տեսնում է մի քանի պատմություն, որոնք ցուցադրում են ամբողջովին տարբեր մարդկանց կյանքից դրվագներ, բայց վերջնական հաշվում նրանք դառնում են մի ամբողջություն և կազմում ընդհանուր տեսարան, որը տեղի է ունենում ժամանակակից հեքիաթի այլաբանական ձևում, արտահայտելով՝ ագահություն և վրեժ, սեր և ուրախություն, սպանություն և բաժանում։
№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը | |
---|---|---|---|---|---|
1 | "Գլուխ 1։ Հույս" "Chapter 1: Hope" | Լիզ Ֆրիդլենդեր | Քևին Ուիլյամսոն | 31 հոկտեմբերի, 2018 | |
Թիմը և Կայլան փորձում են նոր կյանք սկսել, իրենց մոր տանը։ Գեյբը և Հաննան նորից հանդիպում են տարբեր հանգամանքներում։ Ջորդանը և Բեթը ընտանիքում խնդիրներ ունեն։ | |||||
2 | "Գլուխ 2։ Կորուստ" "Chapter 2: Loss" | Լիզ Ֆրիդլենդեր | Էդուարդո Խավիեր Կանտո և Ռայան Մալդոնադո | 8 նոյեմբերի, 2018 | |
Ջորդանը օգնում է ոստիկանությանը՝ ոսկերչական խանութի թալանման մասնակիցների անդամներից մեկի որոնման մեջ։ Էդդին սկսում է հասկանալ, որ գործերը ավելի վատ են, քան նա պատկերացնում էր։ | |||||
3 | "Գլուխ 3։ Ագահություն" "Chapter 3: Greed" | Մարկ Թոնդերայ | Հոլլի Օվերտոն | 15 նոյեմբերի, 2018 | |
Ջորդանի պահանջմունքները վերածվում են մոլուցքի։ Իթանը խանդի հողի վրա խոստանում է բացահայտել Կայլայի և Նիկայի գաղտնիքը։ Հաննան զարմանալի բացահայտում է անում Դենի վերաբերյալ։ | |||||
4 | "Գլուխ 4։ Զայրույթ" "Chapter 4: Rage" | Մարկ Թոնդերայ | Քիմ Կլեմենտս | 22 նոյեմբերի, 2018 | |
Ջորդանը դժվարին իրադրությունը իր ձեռքն է վերցնում և սկսում է հետապնդել Էդդիին։ Կայլան համոզված է, որ իր և Իթանի ըկերությանը կարելի է ևս մեկ շանս տալ։ Հաննան և Գեյբը միանգամից լքում են քաղաքը։ | |||||
5 | "Գլուխ 5։ Խելագարություն" "Chapter 5: Madness" | Սոլվակ "Լովկաչ" Նեիմ | Հեզեր Զուլկե | 29 նոյեմբերի, 2018 | |
Գեյբը Հաննային տանում է մի մարդու մոտ, ով տհաճորեն հիշեցնում է իր անցյալը։ Ջորդանը բարդություններ է ստեղծում Էդդիի և Միտչի համար։ Նիկը տարբերակ է գտնում ձանձրալի Իթանից ազատվելու համար։ | |||||
6 | "Գլուխ 6։ Մեղք" "Chapter 6: Guilt" | Ձեֆ Թի. Թոմաս | Մերիա Լիա Սատոն | 6 դեկտեմբերի, 2018 | |
Կայլան օրը անց է կացնում Նիկի հետ՝ քաղաքի կենտրոնում։ Էդդին գործնականորեն հասնում է եզրագծին, բայց Միտչը ժամանակին նրան այլ տարբերակ է առաջարկում։ Վերջին ժամանակներում խոցելի դարձած Հաննան և Գեյբը զգում են փակուղու մեջ։ | |||||
7 | "Գլուխ 7։ Դավաճանություն" "Chapter 7: Betrayal" | Միլիսենտ Շելթոն | Անդրեա Թոորնթոն Բոլդեն | 13 դեկտեմբերի, 2018 | |
Հաննան և Գեյբը իրենց համար անսպասելիորեն պետք է վազքի մեջ հայտնվեն։ Ջորդանը չի դադարում երազել վրեժի մասին և տարբերակներ է փնտրում դրանք իրագործելու համար։ Կայլան և Լեյնին հետազոտում են Նիկի խորհրդավոր անցյալը։ | |||||
8 | "Գլուխ 8։ Ճշմարտություն" "Chapter 8: Truth" | Ջոն Ստյուարտ Սքոթ | Սթիվ Սթրինգեր | 20 դեկտեմբերի, 2018 | |
9 | "Գլուխ 9։ Խաբեություն" "Chapter 9: Deception" | Ադամ Դևիդսոն | Հեզեր Զուլկե | 27 դեկտեմբերի, 2018 | |
10 | "Գլուխ 10։ Ներում" "Chapter 10: Forgiveness" | Քրեյգ Զիսկ | Քևին Ուիլյամսոն և Մերի Լիա Սատոն | 3 հունվարի, 2019 |
2017 թվականի նոյեմբերի 30-ին հայտարարվել է, որ CBS All Access-ը ցանկանում է թողարկել «Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալը։ Շոուն ամերիկյան լսարանի համար մշակում է Քևին Ուիլյամսոնը և հիմնված է մեքսիակական «Érase una vez» հեռուստասերիալի հիման վրա, ստեղծված՝ Մարկոս Օսորիո Վիդալի կողմից։ Ուիլյամսոնը նաև պատրաստվում է գրել և պրոդյուսերավորել հեռուստասերիալ Աարոն Կապլանի և Դանա Հոնորի հետ։ Հեռուստասերիալը թողարկում է արտադրողական Kaplan Kapital Entertainment ըկերությունը[3][4][5][6]։ 2018 թվականի մայիսի 9-ին հայտարարվել է, որ Լիզ Ֆրիդլենդերը կլինի ռեժիսոր և առաջին երկու էպիզոդների պրոդյուսերը։ 2018 թվականի օգոստոսի 5-ին ամենամյա ամառային մամուլի ասուլիսի ժամանակ՝ հեռուստատեսության քննադատների ասոցիացիայում հայտարարվել է, որ հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 31-ին։ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարվել է, որ հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով[7]։
2018 թվականի մայիսին հայտարարվել է, որ Բիլլի Մագնուսսենը և Քիմ Քեթրոլլը կատարում են հեռուստասերիալի գլխավոր դերերը[8]։ 2018 թվականի հունիսին հայտարարվել է, որ Դանիելլա Քեմպբելլը, Փոլ Ուեսլին, Ջեյմս Ուոլքը, Դանիա Ռամիրեսը և Սեմ Ջեգերը միացել են հիմնական կազմին[9][10][11][12][13]։ 2018 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Դավի Սանտոսը, Զաբրինա Գևարան և Դորիան Միսսիկը կատարելու են պարբերական դերեր[14][15]։ 2018 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Մայքլ Ռայմոնդ-Ջեյմսը, Քուրթ Յագերը, Ռարմիան Նյուտոնը և Պոլինա Սինգերը միացել են դերասանական կազմին՝ կրկնվող դերերով[16][17]։
Առաջին եթերաշրջանի հիմնական նկարահանումները անց են կացվել 2018 թվականի հունիսի 28-ին Նյու Յորքում[18][19]։
2018 թվականի հուլիսի 19-ին հեռուստասերիալը անց է կացվել Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում և որպես մեկնաբանան և մոդերատոր հանդես է եկել Հենրի Գոլդբլաթը՝ Entertainment Weekly-ից, որում որպես կատարող պրոդյուսեր եղել է Քևին Ուիլյամսոնը, նաև դերասաններ Փոլ Ուեսլին և Ջեյմս Ուոքը։ Հարթակում կայաղել է հեռուստասերիալի էքսկլյուզիվ թրեյլերի պրեմիերան[20][21]։ 2018 թվականի օգոստոսի 5-ին թողարկվել է հեռուստասերիալի «Sneak Peek» թրեյլերը։ 2018 թվականի հոկտեմբերի 5-ին թողարկվել է հեռուստասերիալի պաշտոնական թրեյլերը, առաջին պրեմիերան կայացել է հեռուստասերիալների ամենամյա New York Comic Con հարթակում[22]։
2018 թվականի հոկտեմբերի 23-ին հեռուստասերիալը անցկացրել է իր պաշտոնական պրեմիերան Նյու Յորքի՝ Metrograph թատրոնում։ Ներկաների մեջ եղել են ստեղծողներ Քևին Ուիլյամսոնը, կատարող պրոդյուսեր Դանա Հոնորը, նաև դերասաններ Բեքի Նյուտոնը, Դանիելլա Քեմպբելլը, Դանիա Ռամիրեսը և Ջեյմս Ուոքը[23]։
Հեռուստասերիալը անսպասելի արձագանքներ է ստացել քննադատների կողմից՝ անմիջապես պրեմիերայից հետո։ Rotten Tomatoes վեբ ագրեգացիայում այն ունի 10-ից 5,31 միավոր միջին վարկանիշ (54%)՝ հիմնված 13 արձագանքների հիման վրա։ Քննադատական համերաշխությունը կայքում ասում է. «Չնայած նրանց գրավիչ դերասանական կազմին և խոստումնալից նախահղմանը, Գրիմի հեքիաթների վրա նետած՝ բավականաչափ մանրամասն մտածված մռայլ հայացքը այդքան էլ առատ չէ»[24]։ Metacritic կայքը տվել է 100-ից 43 միավոր՝ հիմնված 6 քննադատների արձագանքների հիման վրա, ինչը ցույց է տալիս «խառը կամ միջին գնահատականները»[25]։
Դրական արձագանքներից՝ Refinery29 կայքի քննադատ Սեզալլի Բոուենը բարձր գնահատական է հանձնել հեռուստասերիալին. «Ասա ինձ, որ պատմությունը գրավում է իր հեռուստադիտողներին, որպեսզի ինձ էլ դնեմ ռեալիզմով լցված սիրելի բասերի տեղը։ Հիմա դա ամենալավն է։ CBS-ի «All Access»-ի նախագիծը բավականաչափ լավն է, կանգնել առանց ոչնչի կանգնելու համար, որոնք հետաքրքիր են, եթե մի քիչ ավելի կլիշե չեն»[26]։ Variety-ի ավելի խառն արձագանքում հնչել են մի շարք դասակարգված գովաբանություններ, ասել է. «Իր ողջ թերություններով, էնտուզիազմով լցված հեռուստասերիալը բաբախիչ է, այն շարժվում է շարժիչ էներգիայով, որը՝ ճիշտն ասած չի հերիքում դրամաների մեծամասնությունում։ Այն չի աշխատում համարյա թե նույն մակարդակում, ինչպիսին ասենք՝ «լավ մարտը» և այդքան էլ արմատականորեն չի վերափոխում հեքիաթները ինչքան, որ գովազդվում է։ Եթե ուրիշ ոչինչ չկա, ապա «Ինփ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալը ունի չար խայթոց, որը կարող է լավ ծառայել նրան՝ փորձարարական հարթակում հետաքրքրասեր հեռուստադիտողներ գրավելու փորձում, որի մեջ նմանատիպ ոչինչ չկա»[27]։ RogerEbert.com կայքի քննադատ Բրայան Տալերիկոյի անկեղծորեն բացասականաբար գրված արձագանքում ասվում է. «Ինձ հեքիաթ պատմիր»-ում կան տաղանդավոր հեռուստատեսային վետերաններ, որոնք հնարավոր է, որ գրավում է Ուիլյամսոնի տոհմածառը, բայց նույնիսկ նրանք չեն կարող տալ այն, ինչը խելամտորեն կարելի է անվանել լավ կատարումներ»։ Տեմպը, երկխոսությունները (լրիվ բացակայություն), վիզուալ լեզուն, աշխարհի կառուցումը՝ չի կարողանում է ցուցադրել մեկ գործող տարրը»[28]։
Առաջին եթերաշրջանը DVD-ով թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին[29]։
|