Ինչպես սկսել հեղափոխություն անգլ.՝ How to Start a Revolution | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] |
Թվական | 2011 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ruaridh Arrow?[1] |
Սցենարի հեղինակ | Ruaridh Arrow? |
Դերակատարներ | Ջին Շարփ, Սրջյա Պոպովիչ և Ահմեդ Մահեր |
Օպերատոր | Ֆիլիպ Բլում |
Պատմվածքի վայր | Բոստոն |
Տևողություն | 85 րոպե[2] |
Կյանք և ստեղծագործություն |
Ջին Շարփ |
---|
Աշխատություններ |
Ֆիլմեր |
Ինստիտուտներ |
Փոքր տառատեսակների վերնագրերը չունեն սեփական հոդված |
«Ինչպես սկսել հեղափոխություն» (անգլ.՝ How to Start a Revolution), բրիտանական վավերագրական ֆիլմ Նոբելյան մրցանակի համար առաջադրված քաղաքական տեսաբան Ջին Շարփի գաղափարների մասին, ով հաճախ բնութագրվում է որպես ոչ բռնի հեղափոխությունների ամենանշանավոր հետազոտողներից մեկը։ Ֆիլմը նկարագրում է նրա գաղափարները և դրանց ազդեցությունն ամբողջ աշխարհում տեղի ունեցած հայտնի ապստամբությունների վրա։
Ֆիլմն ուսումնասիրում է Ջին Շարփի աշխատանքի օգտագործումն աշխարհի տարբեր հակակառավարական խմբերի կողմից, հատկապես կենտրոնանալով Շարփի ամենահայտնի տեքստերից մեկի վրա՝ «Դիկտատուրայից դեպի ժողովրդավարություն»[3], որը թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով և օգտագործվել է Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Եգիպտոսում, Սիրիայում և այլ երկրներում կայացած հեղափոխությունների ժամանակ։ Ֆիլմը նաև նկարագրում է, թե ինչպես են ոչ բռնի գործողությունների 198 մեթոդներն ոգեշնչել և օգնել տարբեր ապստամբություններին[4]։ Այն նաև պատմում է Ալբերտ Այնշտայնի ինստիտուտի աշխատանքի մասին[5]։
Ֆիլմը ֆինանսավորվել է ռեժիսոր Ռուարիդ Էրոուի կողմից, իսկ լրացուցիչ ֆինանսավորումը հետարտադրության համար հավաքվել է Kickstarter քրաուդֆանդինգային վեբ կայքով[6]։
«Ինչպես սկսել հեղափոխություն»-ը թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերի 18-ին[7][8][9]։ Դա գլխավոր իրադարձություններից էր, որ տեղի էր ունենում Լոնդոնի գաղափարների բանկում՝ Radiohead խմբի համերգի հետ միասին[10]։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
|