Իոն Բարբու

Իոն Բարբու
ռումիներեն՝ Dan Barbilian
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1895(1895-03-19)[1][2]
ԾննդավայրԿիմպուլունգ, Ռումինիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 11, 1961(1961-08-11)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրՌումինիա[3]
ԳերեզմանԲելլու գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի համալսարան (1920), Գյոթինգենի համալսարան[4], Gheorghe Lazăr National College?[5] և Mihai Viteazul National College?[5]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[6] (1929)
Մասնագիտությունմաթեմատիկոս, բանաստեղծ և գրող
ԱշխատավայրԲուխարեստի համալսարան[6], Spiru Haret National College?[6] և Cantemir Vodă National College?[6]
ԱմուսինGerda Barbilian?
ԱնդամությունՌումինական ակադեմիա[6]
 Ion Barbu Վիքիպահեստում

Իոն Բարբու (ռում.՝ iˈon ˈbarbu, ծածկանուն Դան Բարբիլիան, մարտի 19, 1895(1895-03-19)[1][2], Կիմպուլունգ, Ռումինիայի թագավորություն - օգոստոսի 11, 1961(1961-08-11)[1][2], Ռումինիա[3]), ռումինացի մաթեմատիկոս և բանաստեղծ։

Ծնված Կոմպուլունգում, Արջեշի ժուդեց, նա Կոնստանտին Բարբիլյանի և Սմարանդայի որդին է։ Հաճախել է Պիտեշտի Իոն Բրոտիանուի ավագ դպրոցը և Բուխարեստի Ջորջե Լազարի ավագ դպրոցը։ Այդ ընթացքում նա հայտնաբերեl է, որ տաղանդ ունի մաթեմատիկայից և Gazeta Matematică-ում սկսեց հոդվածներ հրատարակել. այնուհետև հայտնաբերել է պոեզիայի հանդեպ ունեցած իր կիրքը։ Բարբուն հայտնի էր որպես «20-րդ դարի խոշորագույն ռումինացի բանաստեղծներից մեկը և, թերևս, ամենից մեծը», ըստ ռումինացի գրականագետ Ալեքսանդրու Ցիորանեսկուի։

Բարբուն Բուխարեստի համալսարանում ուսանող էր, երբ Առաջին համաշխարհային պատերազմը իր ուսումը փոխարինեց զինվորական ծառայությամբ։ 1921 թվականին ստացել է բակալավրի իր աստիճանը։ Այնուհետեւ նա գնացել է Գյոթինգենի համալսարան՝ Էդմունդ Լանդաուի հետ երկու տարի թվային տեսություն ուսումնասիրելու համար։ Վերադառնալով Բուխարեստ, նա սովորել է Ջորջե Ցիցեյկայի մոտ, ավարտին հասցնելով իր թեզը 1929 թվականին[7]։

Նվաճումներ մաթեմատիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Apollonian մետրիկական համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին Բարբիլիանը հրապարակեց իր հոդվածը[8], որը նկարագրում էր K

մակերեսի` պարզ փակ J կորի ներքին տիրույթի հաշվումը։ Ենթադրենք xy-ը էվկլիդեսյան հեռավորությունն է x-ից y: Բարբիլյանի ֆունկցիան K-ում a-ից b հետևյալն է.

1938 թվականին Միսուրիի համալսարանում Լեոնարդ Բլյումենտալը գրեց Distance Geometry. A Study of the Development of Abstract Metrics (Հեռաչափ երկրաչափությունը։ Աբստրակտ չափումների կատարելագործման ուսումնասիրություն)[9], որտեղ օգտագործում էր «Բարբիլիան տարածություններ» տերմինը մետրիկական տարածությունների համար, որոնք հիմնված են Բարբիլիան ֆունկցիայի վրա, հաշվարկների համար։ Եվ 1954 թվականին ամերիկյան մաթեմատիկական ամսագիրը հրապարակել է Պոլ Ջ. Քելլիի հոդվածը կորով սահմանափակված տիրույթիչափման Բարբիլիանի մեթոդի մասին[10]։ Բարբիլանին այդ հրապարակումները հասանելի չէին, բայց նա կարդացել էր Բլումենտալի հոդվածը Mathematical Reviews (Մաթեմատիկական ակնարկներ) ամսագրում։

1959 թվականին նա պատասխանեց հոդվածով[11], որը նկարագրում էր «հաշվարկման շատ սովորական եղանակ, որով երկու կետերի դրական ֆունկցիաները որոշակի սահմաններում կարող են վերափոխվել հեռավորության վրա»։ Բացի Բլումենտալից և Քելլիից, «Բարբիլիան տարածությունների» վերաբերյալ հոդվածներ են հայտնվել 1990-ական թվականներին Պատրիցիա Սուզայի կողմից, իսկ Վլադիմիր Բոսկովը, Մերիան Կյուցան և Բոգդան Սուցիվան 2000-ական թվականներին գրում են «Բարբիլյանի հաշվարկային եղանակների մասին»։ Բարբիլիանն իր Asupra unui principiu de metrizare թերթում նշել է, որ նա նախընտրում է «Ապոլոնյան մետրիկական տարածություն» տերմինը,և այդ տերմինը օգտագործվում են նաև Ալան Ֆ. Բիրդոնի, Ֆրեդերիկ Գերինգի և Կարի Հագի, Պետեր Ա. Հյոստրուի, Զաիր Իբրագիմովի և այլոց հոդվածներում։

Ակադեմիական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին Բարբիլիանը դարձավ Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր հայտնի մաթեմատիկոս Գրիգորե Մոյսիլի որոշակի օգնությամբ[12]։

Որպես մաթեմատիկոս, Բարբիլիանը հեղինակել է 80 գիտական աշխատություններ և ուսումնասիրություններ։ Նրա վերջին երկու հոդվածերը, որոնք գրված էին Նիկոլաե Ռադուի հետ համագործակցությամբ, հայտնվեցին հետմահու 1962 թվականին։

Քաղաքական դավանանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբուն հիմնականում քաղաքականությամբ չէր հետաքրքրվում, բացառությամբ 1940 թվականի, երբ նա դարձել էր ֆաշիստական «The Iron Guard» (Երկաթե գվարդիա) շարժման համակիրը (հույս ունենալով ստանալ պրոֆեսորի կոչում, եթե նրանք գային իշխանության), որոշ բանաստեղծություններ նվիրել էր նրա ղեկավարներից մեկին` Կոռնելիի Զելեա Կոդրեանուին։ 1940 թվականին նա նաև գրել է Հիտլերին գովաբանող բանաստեղծություն[13][14]։

Իոն Բարդուն մահացել է 1961 թվականին Բուխարեստում և թաղված է Բելլուի գերեզմանատանը։

Առկայություն անգլերեն ժողովածուներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Born in Utopia - An anthology of Modern and Contemporary Romanian Poetry - Carmen Firan and Paul Doru Mugur (editors) with Edward Foster - Talisman House Publishers - 2006 - 1-58498-050-8
  • Testament – Anthology of Modern Romanian Verse / Testament - Antologie de Poezie Română Modernă – Bilingual Edition English & RomanianDaniel Ionita (editor and translator) with Eva Foster and Daniel Reynaud – Minerva Publishing 2012 and 2015 (second edition) - 978-973-21-1006-5
  • Testament - Anthology of Romanian Verse - American Edition - monolingual English language edition - Daniel Ionita (editor and principal translator) with Eva Foster, Daniel Reynaud and Rochelle Bews - Australian-Romanian Academy for Culture - 2017 - 978-0-9953502-0-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 http://bibliotecadeva.eu:82/periodice/romlit/1971/07/romania_literara_1971_07_27.pdf
  4. 4,0 4,1 http://www.monumenteromania.ro/index.php/monumente/detalii/ro/Mormantul%20lui%20Ion%20Barbu%20Dan%20Barbilian/2457/2447
  5. 5,0 5,1 http://www.bibliotecadeva.eu/periodice/romlit/1971/07/romania_literara_1971_07_27.pdf
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://bucurestiivechisinoi.ro/2021/08/o-personalitate-pe-zi-ion-barbu-poet-eseist-traducator-si-matematician/
  7. Boskoff, Wladimir G.; Suceavă, Bogdan (2007). «Barbilian spaces: the history of a geometric idea». Historia Mathematica. 34 (2): 221–224. doi:10.1016/j.hm.2006.06.001.
  8. "Einordnung von Lobayschewskys Massenbestimmung in einer gewissen algemeinen Metrik der Jordansche Bereiche", Casopis Matematiky a Fysiky 64:182,3
  9. University of Missouri Studies #13
  10. Paul J. Kelly (1954) "Barbilian geometry and the Poincaré model", American Mathematical Monthly 61:311–19 doi:10.2307/2307467
  11. Dan Barbilian, "Asupra unui principiu de metrizare", Academia Republicii Populare Romîne. Studii şi Cercetări Matematice 10 (1959), 69–116. {{{2}}} Մավրիտանիա
  12. O'Connor, John J; Edmund F. Robertson, "Grigore C. Moisil", MacTutor History of Mathematics archive
  13. «Căderea poetului» (Romanian). România Literară. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Riga Crypto, drogurile şi legionarii» (Romanian). Adevarul. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Dan Barbilian, Teoria aritmetică a idealelor (în inele necomutative), Editura Academiei, Bucharest, Romania, 1956
  • Dan Barbilian, Grupuri cu operatori: Teoremele de descompunere ale algebrei, Editura Academiei, Bucharest, Romania, 1960
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոն Բարբու» հոդվածին։