Երկիր | Ֆրանսիա Լիբանան Իտալիա |
---|---|
Ժանր | դրամա և կինոկատակերգություն |
Թվական | 2011 և մարտի 22, 2012[1] |
Լեզու | արաբերեն |
Ռեժիսոր | Նադին Լաբակի[2] |
Պրոդյուսեր | Տարակ Բեն Ամմար և Անն-Դոմինիկ Տուսեն |
Սցենարի հեղինակ | Նադին Լաբակի, Բասամ Նեսիմ և Տոմաս Բիդեգեն |
Դերակատարներ | Նադին Լաբակի, Ադել Քարամ, Կարին Դոր և Ֆրեդերիկ Սթեֆորդ |
Օպերատոր | Քրիստոֆեր Օֆենշտեյն |
Երաժշտություն | Քալիդ Մուզանար |
Մոնտաժ | Véronique Lange? |
Պատմվածքի վայր | Լիբանան |
Տևողություն | 100 րոպե |
Բյուջե | 6 700 000 $ |
Իսկ ո՞ւր ենք մենք հիմա գնում (ֆր.՝ Et maintenant, on va où?), ֆրանս-լիբանանյան ֆիլմ, որը նկարահանվել է 2011 թվականին, ռեժիսոր և դերասանուհի Նադին Լաբակիի կողմից։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի մայիսի 16-ին, Կաննի կինոփառատոնում։
Ֆիլմը պատմում է աշխարհից մեկուսացած լիբանանյան գյուղակի և դրա բնակիչների մասին, որոնց մեջ գրեթե հավասար թիվ են կազմում քրիստոնյաներն ու մուսուլմանները։ Գյուղը շրջապատված է ականապատ դաշտերով, որոնք մնացել են պատերազմից հետո, և այնտեղ հասնել կարելի է միայն նեղ արահետով։ Կանայք չեն կարողանում մոռանալ պատերազմում զոհված իրենց տղամարդկանց մասին, այդ պատճառով երբ նրանք իմանում են երկրին վրա հասած միջկրոնական նոր տարաձայնությունների մասին, նրանք ամեն ինչ անում են, որ տղամարդիկ չիմանան այդ մասին և ձգտում են վերացնել թշնամանքի ցանկացած պատճառ։ Գյուղի երիտասարդներից մեկը` Նասսիմը, պատահաբար սպանվում է կրակոցից այն ժամանակ, երբ գնացել էր գյուղի բնակիչներին անհրաժեշտ մթերք բերելու։ Նրա մայրն ամեն ինչ անում է, որպեսզի կանխի որդու մահվան պատճառով հնարավոր եղբայրասպան արյունահեղությունը գյուղում։ Նրան օգնում են և մյուս կանայք։
Չնայած ողբերգական իրավիճակին ու քաղաքացիական կրոնական պատերազմի թեմայի առկայությանը` ֆիլի սյուժեում կան նաև կատակերգական ու երաժշտական դրվագներ։
Ֆիլմն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների.
{{citation}}
: More than one of |author=
and |last=
specified (օգնություն)
|