Քաղաքացիությունը | Կոտ դ'Իվուար | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1989 (35 տարեկան) կամ սեպտեմբերի 8, 1988[1] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 69 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Իսմաել Բեքո Ֆոֆանա (ֆր.՝ Ismaël Béko Fofana, սեպտեմբերի 8, 1989 կամ սեպտեմբերի 8, 1988[1], Աբիջան, Կոտ դ'Իվուար), կոտդիվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Ալաշկերտի» կազմում խաղում է որպես հարձակվող։
Ֆոֆանան ներկայացրել է իր երկիրը բոլոր պատանեկան միջազգային մակարդակներում՝ 17 տարեկանից մինչև 23 տարեկան։
Աբիջանում ծնված Ֆոֆանան սովորել է MimoSifcom ակադեմիայում, նախքան 2005 թվականին 16 տարեկանում «ASEC Mimosas»-ի առաջին թիմին միանալը։ Նույն թվականին նա իր նորամուտն է նշել ԱՖԿ-ի Չեմպիոնների լիգայում՝ նույնիսկ մեկ գոլ խփելով Եգիպտոսի «Զամալեկ» ակումբի դարպասը[2]։ Հաջորդ տարի նա կրկին մասնակցել է այդ մրցաշարին «Միմոզաս»-ի հետ, նախքան անգլիական «Չարլթոն Աթլետիկի» հետ պայմանագիր կնքելը՝ որպես այս երկու ակումբների համագործակցության արդյունք[3]։
Այնուհետև Ֆոֆանան վարձավճարով տեղափոխվել է Նորվեգիայի «Ֆրեդրիկստադ» ակումբ։ Այնուամենայնիվ, նրա պայմանագիրը «Ֆրեդրիկստադ» ակումբի հետ խզվել է 2008 թվականի սեպտեմբերին[4], այն բանից հետո, երբ չի կարողացել ազդեցություն ունենալ ակումբում՝ երկու մրցաշրջանում խփելով ընդամենը երկու գոլ։
Այնուհետև Ֆոֆանան որոշ ժամանակ անցկացրեց ֆրանսիական «Շերբուրգ» և «Սեն-Լո» ակումբներում[5]՝ խաղալով ցածր լիգաներում, բայց առանց մեծ հաջողությունների։ Նա ի վերջո վերադարձավ իր հայրենիք և հաջորդ երկու սեզոններն անցկացրեց «Սևե Սպորտ»-ի հետ։
2012 թվականի հունվարին Ֆոֆանան երկրորդ անգամ տեղափոխվել է Եվրոպա՝ միանալով հայկական «Շիրակ» ակումբին[6]։ Նա նրանց լավագույն ռմբարկուն էր 2012-13 մրցաշրջանում՝ խփած 14 գոլով՝ չնայած մրցաշրջանի կեսին ակումբից հեռանալուն։ 2012 թվականի դեկտեմբերին Ֆոֆանան վարձավճարով է տրվել Իրանի «Զոբ Ահան» ակումբին[7][8]։ Հաջորդ ամառ վերադարձել է «Շիրակ» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման հանդիպումների համար[9]։ Ֆոֆանան հեթ-տրիկի հեղինակ է դարձել Սամարինայի չեմպիոն «Տրե Պենեի» դեմ առաջին որակավորման փուլի առաջին խաղում[10]։ Նա նաև լավ ելույթներ է ունեցել որակավորման երկրորդ փուլի «Պարտիզան»-ի դեմ խաղում՝ երկու ակումբների միջև պայմանավորվածությունից հետո ապահովելով տեղափոխությունը սերբական ակումբ։
2013 թվականի օգոստոսի 6-ին հայտարարվել է, որ Ֆոֆանան չորս տարվա պայմանագիր է կնքել «Պարտիզան»-ի հետ[11]։ Հաջորդ օրը նա պաշտոնապես ներկայացվել է և ստացել 10 համարի մարզաշապիկը[12]։ 2013 թվականի օգոստոսի 17-ին Ֆոֆանան իր պաշտոնական նորամուտն է նշել ակումբի կազմում արտագնա ոչ-ոքի (0–0 հաշվով) խաղում՝ ընդդեմ «Ռադնիչկի Նիշի»։ Նա խփել է իր առաջին գոլը «Պարտիզան»-ի կազմում 2013 թվականի օգոստոսի 25-ին սեփական հարկի տակ 5։ 1 հաշվով «Ռադնիչկի»-ի դեմ հաղթական խաղում։
2015 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանում Ֆոֆանան վարձավճարով ուղարկվել է Չինաստանի «Ցինդաո Ջոնուն» ակումբ։
Խաղաշրջանային վարձակալությունից «Պարտիզան» վերադառնալուց հետո Ֆոֆանան մինչ ակումբից հեռանալը 2016 թվականի ամռանը հայտնվել է առաջնության միայն մեկ խաղում։
2016 թվականի հունիսի 25-ին հայտարարվել է, որ Ֆոֆանան երկու տարվա պայմանագիր է կնքել «Չուկարիչկիի» հետ[13]։ Նա ակումբի կազմում իր պաշտոնական նորամուտը նշել է միայն հինգ օր անց՝ խաղալով ամբողջ 90 րոպեն՝ Ղազախստանի «Օրդաբասի» ակումբի նկատմամբ սեփական հարկի տակ 3–0 հաշվով հաղթանակ տանելով ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2016–17 առաջին որակավորման փուլի առաջին խաղում։ 2016 թվականի հուլիսի 21-ին Ֆոֆանան խփել է իր առաջին գոլը «Չուկարիչկի»-ի կազմում Եվրոպա լիգայի հունգարական «Վիդետոն» ակումբի դեմ (1–1) որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում։
2017 թվականի մարտի 1-ին Ֆոֆանան վարձավճարով մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը միացել է «Իրտիշ Պավլոդար»-ին[14]։
2018 թվականի հունիսի 30-ին Ֆոֆանան երկու տարվա պայմանագիր է կնքել «Վոյվոդինայ»-ի հետ[15]։ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին Ֆոֆանան և «Վոյվոդինան» փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել պայմանագիրը խզելու[16]։
2019 թվականի հունվարի 28-ին Ֆոֆանան պայմանագիր է կնքել «Զիրայի» հետ[17]՝ պայմանագրի ավարտից հետո հեռանալով 2019 թվականի մայիսին[18]։
Ֆոֆանան եղել է Կոտ դ'Իվուարի մինչև 17 տարեկանների հավաքականի լավագույն ռմբարկուն 2005 թվականի Աֆրիկայի մինչև 17 տարեկանների առաջնության իրենց համար հաջող որակավորման փուլում, ինչպես նաև եզրափակիչ մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Նա նաև խաղացել է 2005 թվականի ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում՝ գոլ խփելով Իտալիայի Մ17 տարեկանների դեմ մեկնարկային խաղում[19]։
Նախապատրաստվելով 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերին՝ Ֆոֆանան 2008 թվականի Տուլոնի մրցաշարում եղել է Կոտ դ'Իվուարի Մ23 հավաքականի անդամ՝ երրորդ տեղի համար խաղում խփելով Ճապոնիայի դեմ հանդիպման առաջին գոլը։ Այնուհետեւ նա վրիպել է 11 մետրանոց հարված, սակայն Կոտ դ'Իվուարին ի վերջո հաջողվել է նվաճել բրոնզե մեդալը։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ | Լիգայի գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չարլթոն Աթլետիկ | 2006–07 | Պրեմիեր լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | – | 0 | 0 | ||
2007–08 | Առաջնություն | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | – | 0 | 0 | |||
2008–09 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | – | 0 | 0 | ||||
2009–10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | – | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ֆրեդրիկստադ | 2007 | Tippeligaen | 23 | 1 | 0 | 0 | – | 0 | 0 | – | 23 | 1 | ||
2008 | 1 | 0 | 0 | 0 | – | – | – | 1 | 0 | |||||
Ընդհանուր | 24 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 1 | ||
AS Cherbourg (loan) | 2008–09 | Ազգային | 1 | 0 | – | 0 | 0 | – | 1 | 0 | ||||
Saint-Lô Manche (loan) | 2009–10 | CFA 2 | – | 0 | 0 | – | ||||||||
Սևե Սպորտ | 2010 | Ivorian Ligue 1 | – | – | ||||||||||
2011 | – | – | ||||||||||||
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | ||||||||||
Շիրակ | 2011 | Հայաստանի Բարձրագույն լիգա | 0 | 0 | 0 | 0 | – | 3 | 0 | – | 3 | 0 | ||
2012–13 | 30 | 14 | 0 | 0 | – | 4 | 0 | – | 34 | 14 | ||||
2013–14 | 1 | 1 | 0 | 0 | – | 4 | 3 | – | 5 | 4 | ||||
Ընդհանուր | 31 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 3 | 0 | 0 | 42 | 18 | ||
Զոբ Ահան Էսպահան (վարձավճար) | 2012–13 | Պարսից ծոցի պրո լիգա | 14 | 1 | – | – | – | 14 | 1 | |||||
Պարտիզան | 2013–14 | Սերբիայի սուպեր լիգա | 10 | 4 | 2 | 1 | – | – | – | 12 | 0 | |||
2014–15 | 5 | 2 | 1 | 1 | – | 3 | 0 | – | 9 | 3 | ||||
2015–16 | 1 | 0 | 0 | 0 | – | – | – | 1 | 0 | |||||
Ընդհանուր | 16 | 6 | 3 | 2 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 22 | 8 | ||
Qingdao Jonoon (վարձավճար) | 2015 | Չինաստանի Լիգա 1 | 25 | 5 | 1 | 0 | – | – | – | 26 | 5 | |||
Չուկարիչկի | 2016–17 | Սերբիայի սուպերլիգա | 17 | 4 | 2 | 1 | – | 4 | 1 | – | 23 | 6 | ||
2017–18 | 9 | 1 | 1 | 0 | – | – | – | 10 | 1 | |||||
Ընդհանուր | 26 | 5 | 3 | 1 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 33 | 7 | ||
Իրտիշ Պավլոդար (վարձավճար) | 2017 | Ղազախստանի պրեմիեր լիգա | 29 | 4 | 2 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 35 | 5 |
Վոյվոդինա | 2018–19 | Սերբիաըի սուպեր լիգա | 13 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 2 |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 179 | 39 | 10 | 4 | 0 | 0 | 24 | 4 | 0 | 0 | 213 | 47 |
Միմոսաս
Շիրակ
Պարտիզան
Փղոսկրի Ափ