Իվ Պլամբ անգլ.՝ Eve Aline Plumb | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, նկարչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Անդամություն | The Brady Bunch? |
eveplumb.tv | |
Իվ Էլին Պլամբ (անգլ.՝ Eve Aline Plumb, ապրիլի 29, 1958, Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի[1], կինոպրոդյուսեր, երգչուհի և նկարչուհի։
Իվ Էլին Պլամբը ծնվել է 1958 թվականի ապրիլի 29-ին Բըրբանքում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)[2], դերասան Նիլի Պլամբի (1912-2000) և պարուհի Ֆլորա Ջուն Պլամբի (օրիորդական ազգանունը Դոբրի, մահացել է 1995 թվականին) ընտանիքում, որոնք ամուսնացել էին 1939 թվականին։ Իվը ուներ մեկ եղբայր և երկու քույր, Բենջամին Նիլի Պլամբ, Կետրին Պլամբ և Ֆլորա Ջուն Պլամբ (ծնվ. 1944 թվական)։
Իվի առաջին ելույթը կայացել է 1966 թվականին «Մեծ հովիտ» հեռուստասերիալում Սառա Ջեյնի դերակատարմամբ, իսկ հաջորդ տարի նույն սերիալում խաղացել է Էլենի և Լորենի դերերը։ Ընդհանուր առմամբ խաղացել է 58 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 2012 թվականին Իվը «Պլոտց քույրերը» հեռուստասերիալում հանդես է գալիս, որպես պրոդյուսեր, միաժամանակ խաղալով Սելեստին Պլոտցի դերը։ Իվը համարվում էր երգչուհի և 1971-1973 թվականներին նա կատարել է «Girl», «You’ve Got to Be in Love To Love a Love Song», «Good Time Music» և «Heigh-Ho» երգերը «Բրեդի ընտանիքը» հեռուստասերիալում, որտեղ նա խաղացել է Ջեն Բրեյդի դերը 1969-1974 թվականներին։
Իվը նաև նկարչուհի է։
Ֆիլմեր
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1966-1967 | Մեծ հովիտ | The Big Valley | Սարա Ջեյն/Էլեն/Լորեն |
1969 | Հրանոթի ծուխ | Gunsmoke | Սյու |
1969-1974 | Բրեյդի ընտանիքը | The Brady Bunch | Ջեն Բրեյդի |
1978-1982 | Սիրո նավակ | The Love Boat | Վանեսա Սամերհիլ/Թերի Կառլսոն/Բետ Հելեր |
1979-1981 | Երևակայության կղզի | Fantasy Island | Քլեր Կոնտի/Թերի Սամերս/Էլիզաբեթ Բլեյք |
1982 | Մի օր մեկ անգամ | One Day at a Time | Մելիսա |
1985 | Նա սպանություն է գրել | Murder, She Wrote | Թար |
1989 | Մարիո սուպերեղբայրների սուպերշոուն | The Super Mario Bros. Super Show! | Джоди |
1994 | Լոիս և Քլարք. սուպերմենի նոր արկածները | Lois & Clark: The New Adventures of Superman | Ռոուզ Քոլինզ |
1997 | Ոչ մի տեղ | Nowhere | միս Սայվետսոն |
1998 | Շուու 70-ականներ | That '70s Show | տիկին Բարկհարտ |
1998 | Քենան և Քել | Kenan & Kel | ուսուցչուհի |
2003 | Բոլորն իմ երեխաներն են | All My Children | Ջուն Լանդաու |
2008 | Մեր կյանքի օրերը | Days of Our Lives | Դորա |
2012 | Պլոտց քույրերը | The Sisters Plotz | Սելեստիա Պլոտց |
2013 | Օրենք և կարգ. հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Անժելա Բրուքս |
2013 | Բանակի կանայք | Army Wives | Ռեբա Գրին |
Պրոդյուսեր
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
2012 | «Պլոտց քույրերը» | The Sisters Plotz |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Պլամբ» հոդվածին։ |
|