Իվ Տերնոն Yves Ternon | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1932 (92 տարեկան) Սեն-Մանդե |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | պատմաբան, վիրաբույժ և գրող |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան և Université Paul-Valéry Montpellier III, Centre de Recherches Interdisciplinaires en Sciences Humaines et Sociales? |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Գիտական ղեկավար | Jacques Frémeaux?[2] |
Իվ Տերնոն (ֆր.՝ Yves Ternon, փետրվարի 12, 1932, Սեն-Մանդե, Ֆրանսիա), ֆրանսիացի բժիշկ և պատմաբան, հայերի ցեղասպանության հարցի հետազոտող։
Հայկական հարցով և հայերի ցեղասպանության պատմությամբ Տերնոնն սկսել է զբաղվել 1970-ական թվականներից, դրանց վերաբերյալ գրել մի շարք աշխատություններ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Տերնոնի «Հայեր. մի ցեղասպանության պատմություն» (1977) աշխատությունը, որտեղ բացահայտել է հայկական հարցի ներքին զարգացումը, վերլուծել հայերի ցեղասպանության պատճառները, ցույց տվել պանթյուրքիստական գաղափարների դերը երիտթուրքերի հակահայկական քաղաքականության մեջ։ Գտնում է, որ հայերի ցեղասպանությունը թուրքական ազգայնականության և պանթուրքիզմի, «Օսմանյան և Ռուսական կայսրությունների թուրքերին միավորելու» թուրքական կառավարող շրջանների ձգտման հետևանք էր։ Հայերի զանգվածային կոտորածը հեղինակը որակել է որպես XX դարի առաջին ցեղասպանություն, որն իրագործվել է նախապես մշակված ծրագրով և պետության ունեցած ամբողջատիրական ժամանակակից միջոցներով։ «Մի ցեղասպանության ժխտման քննություն» (1988) աշխատության մեջ Տերնոնը հերքել է հայերի ցեղասպանության վերաբերյալ թուրքական պատմագրության հերյուրանքները, համեմատել հայերի կոտորածների վերաբերյալ Արամ Անտոնյանի 1920 թվականին հրատարակած փաստաթղթերը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների դիվանագիտական պաշտոն, փաստաթղթերի հետ և հաստատել առաջինների համոզիչ հավաստիությունը։ Նշել է, որ թուրքական կառավարության կատարած ոճրագործությունը չի կարոդ ունենալ վաղեմության ժամկետ։
2007 թ. արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի[3]։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 173)։ |