Իվան Վասիլև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Տավրիչանկա, Նադեժդինսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | պարուսույց և բալետի պարող |
Ամուսին | Նատալյա Օսիպովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | ivanvasiliev.ru |
Ivan Vasiliev Վիքիպահեստում |
Իվան Վլադիմիրովիչ Վասիլև (հունվարի 9, 1989, Տավրիչանկա, Նադեժդինսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական բալետի արտիստ, Միխայլովսկի թատրոնի առաջատար մենապարող[1], Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2014)։
Ծնվել է Պրիմորսկի երկրամասի Նադեժդինսկի շրջանի Տավրիչանկա գյուղում ՝ զինվորական Վլադիմիր Վիկտորովիչ Վասիլևի ընտանիքում։
Սովորել է Դնեպրոպետրովսկի անվան պետական խորեոգրաֆիական դպրոցում (Ուկրաինա), 2002 թվականից՝ Բելառուսի պետական խորեոգրաֆիական քոլեջում, որն ավարտել է 2006 թվականին ՝ Ալեքսանդր Կոլյադենկոյի դասարանում։ Ուսումնառության ընթացքում պրակտիկա է անցել Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոնում, որտեղ պարել է Բազիլի դերը «Դոն Կիխոտ» բալետում և Ալիի դերը՝ «Կորսար» բալետում։
2006-2011 թվականներին պարել է Բոլշոյ թատրոնում, որտեղ հանդես է եկել Բազիլի դերում «Դոն Կիխոտ» բալետում ։
2009 թվականին մասնակցել է «Պարի արքաներ» նախագծին՝ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Դավիդ Հոլբերգը, Նիկոլայ Ցիսկարիձեն, Դենիս Մատվիենկոն, Խոակին Դե Լուսը և Խոսե Մանուել Կարեյոն։
2011 թվականից եղել է Միխայլովսկի թատրոնի առաջատար մենապարող[1]։
2012 թվականից եղել է Ամերիկյան բալետի թատրոնի մշտական հրավիրյալ մենապարող[2]։
2014 թվականին մասնակցել է Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Նատալիա Օսիպովայի հետ մասնակցել է «Սոլո երկուսի համար» նախագծում[3]։
2015 թվականին մասնակցել է «Սոլո երկուսի համար» նորացված նախագծին հանդես գալով որպես խորեոգրաֆ[4]։
2014 թվականի մարտի 1-ին նա միացավ Ռուսաստանի մշակութային գործիչներինի կոչին, ովքեր իրենց աջակցություն էին հայտնում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինի՝ Ուկրաինայի և Ղրիմի շուրջ վարած քաղաքականությանը[5]։
2006 թվականին Բելառուսից Մոսկվա տեղափոխվելուց գրեթե անմիջապես հետո Իվան Վասիլևի և իր զուգընկերուհի Նատալյա Օսիպովայի միջև ջերմ հարաբերություններ սկսեցին։ Երիտասարդները միասին հասան առաջատար մենապարողի և մենապարուհու կոչմանը և զույգ եղան բեմում և կյանքում։ 2011 թվականին նրանք միասին տեղափոխվեցին Սանկտ Պետերբուրգ՝ Միխայլովսկի թատրոն, սակայն այդպես էլ չամուսնացան։
Իվան Վասիլևը Բոլշոյ թատրոնում գտավ իր նոր սիրուն՝ բալերինուհի Մարիա Վինոգրադովային, որի հետ պարել էին «Սպարտակ» բալետում։ Զույգն ամուսնացավ 2015 թվականին։ 2016 թվականին ծնվեց նրանց աղջիկը՝ Աննան[6]։
2005
2006
2008
2009
2010
2011
2012
2014
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Վասիլև (բալետի արտիստ)» հոդվածին։ |
|