Լադո Ասաթիանի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 14, 1917 կամ 1917 |
Ծննդավայր | Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 23, 1943[1] |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Q28096182? և Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան |
Ժանրեր | լիրիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Q28096185? |
![]() |
Լադո Մելիքսեդեկի Ասաթիանի (վրաց.՝ ლადო ასათიანი, հունվարի 14, 1917 կամ 1917, Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 23, 1943[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող[2][3]։
Ասաթիանիի պապը՝ Գուջուն, եղել է Լեչխում պատմական երկրամասի Բարդնալա գյուղի բնակիչ և ենթարկվել է կուլակաթափության։ Այդ դեպքից հետո Մելիքսեդեկների ընտանիքը տեղափոխվում է Քութայիսի, որտեղ Լադոն ավարտում է 7-ամյա դպրոցը և սկսում ուսումը գյուղատնտեսական տեխնիկումում[3]։ Ասաթիանին հետագայում կարողանում է վերադառնալ հայրական գյուղ[3] և կնոջ հետ դասավանդել տեղի դպրոցում։ Սակայն 1937 թվականին նրա կինը իշխանությունների կողմից հալածանքի է ենթարկվում։
Այնուհետև Ասաթիանին շարունակելով ուսումը՝ 1938 թվականին ավարտում է Քութայիսի մանկավարժական համալսարանը[2] և նույն թվականին տեղափոխվում Թիֆլիս[3]։ Թղթակցել է «Մեր սերունդը» և «Պատանի լենինական» թերթերին, աշխատել է որպես խմբագիր[3]։
Մահացել է տուբերկուլոզից, որով հիվանդ էր 1939 թվականից սկսած։ 1968 թվականին նրա աճյունը վերահուղարկավորվել է։ Այժմ ամփոփված է Դիդուբեի պանթեոնում[3]։
Լադո Ասաթիանիի անունով է անվանակոչվել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հին թաղամասի փողոցներից մեկը[4]։
Ասաթիանիի առաջին բանաստեղծությունը՝ «Փետրվարյան առավոտն», տպագրվել է «Ստալինելի» թերթում 1936 թվականի փետրվարի 25-ին։ 1941 թվականին լույս է տեսնում «Տաղեր» գիրքը։ Նրա հեղինակած «Ասպինձա», «Բասիանիի ճակատամարտ», «Կոլխիդա» պոեմները տեսանելի հետք են թողել վրացական գրականության ոլորտում[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լադո Ասաթիանի» հոդվածին։ |
|