Լազար Լագին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1903[1], նոյեմբերի 4, 1903[2] կամ դեկտեմբերի 4, 1903[1] |
Ծննդավայր | Վիտեբսկ, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | հունիսի 16, 1979[4][2][1] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Գրական անուն | Лагин |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, գիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն և իդիշ |
Ազգություն | աշկենազի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | վեպ, վիպակ և պամֆլետ |
Ուշագրավ աշխատանքներ | Ծերունի Խոտտաբիչը |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Կայք | lib.ru/LAGIN |
![]() |
Լազար Իոսիֆի Լագին (իսկական ազգանունը՝ Գինզբուրգ, նոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1903[1], նոյեմբերի 4, 1903[2] կամ դեկտեմբերի 4, 1903[1], Վիտեբսկ, Ռուսական կայսրություն[3] - հունիսի 16, 1979[4][2][1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային արձակագիր և պոետ։ Գրել է վեպեր, վիպակներ ու երգիծական հոդվածներ, սակայն ամենահայտնի իր ստեղծագործությունն է «Ծերունի Խոտտաբիչը» հեքիաթ-վիպակը։ Լագին կեղծանունը ստեղծել է կրճատելով «՛՛՛ԼԱ՛՛՛զար ՛՛՛ԳԻՆ՛՛՛զբուրգ»։.
Ծնվել էր հրեաների ընտանիքում դեկտեմբերի 4-ին 1903 թվականին Վիտեբսկ քաղաքում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվեց Մինսկ։ Այնտեղից ավարտելով միջնակարգ դպրոցը և ավարտական վկայական ստանալով, 1919 թվականին Լազարը կամավոր մասնակցում է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում։ Բոլշևիկյան կուսակցության անդամ էր 1920 թվականից։
1922 թվականից սկսեց տպագրվել թերթերում իր բանաստեղծություններն ու հոդվածները։ Այդ բանաստեղծությունների մասին ր գրքերից մեկում նախաբանում նա հեգնանքով գրեց. «Ճիշտ ասած, ես բավականին մեծ ծառայություն եմ մատուցել գրականությանը, որ ժամանակին և ընդմիշտ դադարեցրեցի բանաստեղություններ գրել։» Սակայն Մայակովսկին գովել էր Լազարին և հարսնում էր, թե ինչու նա այլևս բանաստեղծություններ չի գրում։
Տեղափոխվելով Մոսկվա 1924 թվականին, Լազարը հաճախում էր Վալերի Բրյուսովի գրական ստուդիան, որտեղ սկսեց գրել «Վիրավորաական հեքիաթները» շարքը։ 1936 թվականին դարձավ ԽՍՀՄ Գրողների Միության անդամ։ 1930-ականնների վերջում Գինզբուրգը մեկնում է երկարատև գործուղման Շպիցբերգեն կղզի։ Այստեղ էլ նա սկսում է գրել իր «Ծերունի Խոտտաբիչը» հեքիաթ-վիպակը, որը նա հրատարակեց 1938 թվականին «Պիոներ» ամսագրում։ Վիպակը առանձին հրատարակվեց 1940 թվականին։ Գրքի երկրորդ հրատակությունը լույս տեսավ 1955 թվականին, որտեղ փոխված են շատ դրվագներ և հերոսներ և որի ծավալը անհամեմատ ավելի մեծ էր։ Այս հրատարակչության հիման վրա Լագինը գրեց «Ծերունի Խոտտաբիչը» ֆիլմի սցենար, և 1957 թվականին ռեժիսոր Գենադի Կազանսկին նկարահանեց հանրահայտ ֆիլմը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազար Լագին» հոդվածին։ |
|