Լասլո Հուդեց | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1893[1] |
Ծննդավայր | Բանկա Բիստրիկա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1958[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1914) |
Երկեր | Park Hotel? |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Ծնողներ | հայր՝ Յուրայ Հուդեցի |
Ladislav Hudec Վիքիպահեստում |
Լասլո Էդի Հուդեց(հոնգարերեն՝ László Ede Hudec[2] կամ Ladislav Hudec (հունգ.՝ Hugyecz László Ede)[2], չինական անունը՝ Wu Dake ((Չինարեն). հունվարի 8, 1893[1], Բանկա Բիստրիկա, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 26, 1958[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 20-րդ դարի հունգարա-[3][4]–սլովակ[5][6] ճարտարապետ, ով հիմնականում գործել է Չինաստանի Շանհայ քաղաքում (1918-ից 1945 թվականներին), որտեղ նրա նախագծերի հիման վրա կառուցվել են մի շարք նշանակալի շինություններ։ Առավել աչքի ընկնող կառույցներն են Park Hotel Shanghai-ը, Grand Cinema-ն, Joint Savings and Loan building-ը, Baptist Publications and Christian Literature Society buildings-ը և պոստմոդեռն ոճով կառուցված Green House-ը։ Հուդեցի ստեղծագործական ոճը տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ է կրել. եթե վաղ շրջանում զգացնել էր տալիս 20-րդ դարի սկզբներին ժողովրդականություն վայելող էկլեկտիկ նեոկլասիցիզմը, ապա ուշ շրջանի աշխատանքներում գերիշխում են դեկո և մոդեռն ոճերը։
Ծնվել է 1893 թվականին, ավստրոհունգարական Բեստերցեբանիա (ներկայումս՝ Սլովակիայի Բանսկա Բիստրիցա) քաղաքում[6]։ Հայրը՝ Դյորդ Հուդիեցը, ունևոր ճարտարապետ էր, հունգարացած սլովակ[note 1] Slovak[5][7][8], իսկ Լասլոյի մայրը՝ Պաուլա Շկիլետին (Paula Skultéty) էթնիկ հունգարուհի էր[5]։ Տղան 1911-ից 1914 թվականներին ճարտարապետություն է ուսումնասիրել Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարանում[9]։ Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, Լասլոն, որպես Ավստրո-Հունգարիայի հայրենասեր քաղաքացի, կամավոր մեկնել է ռազմաճակատ[6]։ 1916 թվականին նա գերի է ընկել ցարական Ռուսաստանի բանակայիններին, աքսորվել Սիբիր։ Այստեղ 1918 թվականին մի բանտից մեկ ուրիշը տեղափոխության ժամանակ[6] կարողացել է աննկատ դուրս ցատկել գնացքի վագոնից, հատել ոչ հեռու գտնվող ռուս-չինական սահմանը և ի վերջո հայտնվել Շանհայում, որտեղ իր մասնագիտական գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև՝ մի քանի լեզուների տիրապետելու շնորհիվ աշխատանքի է անցնել ամերիկյան ճարտարապետական գրասենյակում և հաջող կարիերա արել[9]։
1925 թվականին նա իր սեփական գրասենյակն է բացել[9] և առնվազն 37 շինություն կառուցել մինչև 1941 թվականն ընկած ժամանակահատվածում։
1938 թվականի Մյունխենյան դաշնագրի ուժի մեջ մտնելուց հետո Լասլոն կորցրել է իր չեխոսլովակյան քաղաքացիությունը և դիմել է հունգարական քաղաքացիություն ստանալու համար[6], ձեռք է բերել և 1941 թվականին նշանակվել Հունգարիայի պատվո դեսպան Շանհայում[6]։
Հուդեցի գլուխգործոցը համարվում է 1934 թվականին Նանջինգ պողոտայի վրա կառուցված 22 հարկանի Park Hotel Shanghai-ը, որը մինչև 1980-ական թվականները քաղաքի ամենաբարձր շինությունն էր և այսօր էլ դիտվում է որպես ճարտարապետական նշանակալից հուշարձան։ Մինչև 1952 թվականը այն եղել է ամբողջ Ասիայի, մինչև 1966 թվականը՝ ողջ Չինաստանի ամենաբարձր կառույցը։
1947 թվականին Հուդեցը Շանհայից տեղափոխվել է Լուգանո, այնուհետև՝ Հռոմ։ 1950 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դարձել Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի դասախոս։ Մահացել է 1958 թվականի երկրաշարժի ժամանակ, ինֆարկտից։ 1970 թվականին նրա աճյունը տեղափոխել են Բանսկա Բիստրիցա և վերահուղարկավորել այդ քաղաքի ավետարանչական գերեզմանատանը[10]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Հուդեց» հոդվածին։ |
|