Լեհաստանի գերմանա-խորհրդային համատեղ օկուպացիա (1939–1945)

Լեհաստանի օկուպացիա Գերմանիայի և ԽՍՀՄ կողմից
Լեհերի արտաքսումը Կենտրոնական Լեհաստանից, 1939
Լեհ քաղաքացիների զանգվածային սպանդ Արևմտյան Լեհաստանում («Թաննենբերգ» գործողություն, հոկտեմբերի, 1939)
1939-1941
Լեհաստանի չորրորդ բաժանումը Խորհրդա-գերմանական չհարձակման պայմանագրի («Մոլոտով–Ռիբենտրոպ դաշնագիր») կնքումից հետո,
Լեհական տարածքների բաժանումը 1939–1941 թվականներին՝ նախքան Խորհրդային Միություն Գերմանիայի ներխուժումը («Բարբարոսա» գործողություն)
1941-1945
Լեհաստանի գրավյալ տարածքներրում վարչական փոփոխությունները 1941 թ․ Խորհրդային Միություն Գերմանիայի ներխուժումից հետո։ Քարտեզը ցույց է տալիս վարչական բաժանումները 1944 թ. դրությամբ

Լեհաստանի օկուպացիա Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ կողմից, տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) ընթացքում, մեկնարկել է 1939 թվականի սեպտեմբերին՝ դեպի Լեհաստան կազմակերպված գերմանա-խորհրդային արշավանքով, և պաշտոնապես եզրափակվել 1945 թվականի մայիսին՝ Երրորդ ռայխի հանդեպ դաշնակից ուժերի տարած հաղթանակով։

Օկուպացիայի ողջ ընթացքում Լեհաստանի տարածքը բաժանված էր նացիստական Գերմանիայի (արևմուտքից) և Խորհրդային Միության (արևելքից) միջև[1]։ 1941 թվականի ամռանը, չնայած երկու տարի առաջ Չհարձակման պայմանագիր («Մոլոտով–Ռիբենտրոպ դաշնագիր») կնքելուն, Գերմանիան լայնամասշտաբ հարձակում սկսեց նախկին դաշնակից Խորհրդային Միության դեմ («Բարբարոսա» գործողություն) և ներխուժեց Լեհաստանի արևելյան տարածքներ, որոնք անցել էին ԽՍՀՄ հսկողության տակ։ Հետագայում, խորհրդային Կարմիր բանակին հաջողվեց ֆաշիստական ուժերին դուրս մղել ԽՍՀՄ գրավյալ տարածքներից և անցնել Լեհաստանի վերագրավմանը։

«Բարբարոսա» գործողությունից առաջ, Գերմանիան և ԽՍՀՄ-ը միասին էին համակարգում Լեհաստանին վերաբերող իրենց քաղաքականությունը, որն առավել ակնհայտորեն արտահայտվում էր տերությունների երկու ուժային կառույցների՝ Գեստապոյի և Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) չորս համաժողովներում, որտեղ օկուպացիոն ուժերը քննարկում էին լեհական դիմադրության շարժումը ճնշելու իրենց ծրագրերը[2][3]։

1939-1945 թվականների օկուպացիոն ռեժիմների ընթացքում Լեհաստանում զոհվեց շուրջ 6 միլիոն քաղաքացի, որը երկրի այն ժամանակվա բնակչության 21,4%-ն էր։ Զոհերի կեսն ազգությամբ լեհեր էին, իսկ մյուս կեսը՝ հրեաներ։

Զոհերի ավելի քան 90%-ը քաղաքացիական էր, քանի որ քաղաքացիական անձանց մեծամասնությունը միտումնավոր թիրախավորվում էր գերմանական և խորհրդային ուժերի կողմից սանձազերծված տարբեր գործողություններում։ Ընդհանուր առմամբ, 1939–1945 թվականներին Լեհաստանի նախապատերազմյան տարածքի գրավման ժամանակ, ֆաշիստական ուժերը սպանեցին 5 470 000 – 5 670 000 քաղաքացու, այդ թվում՝ 3 000 000 հրեաների։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, զանգվածային սպանությունները որակվեցին որպես դիտավորյալ և համակարգված ցեղասպանություն[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակագրություն» (PDF). Միավորված ազգերի կազմակերպություն, Հոլոքոստի թանգարան. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  2. Judith Olsak-Glass (1999 թ․ հունվար). «Review of Piotrowski's Poland's Holocaust». Sarmatian Review. ««Չար մտքերի այս հանդիպման արդյունքում այսքան միլիոնավոր անմեղ հրեա, սլավոնական և եվրոպական այլ ժողովուրդների կրած վերջնական սարսափը անջնջելի բիծ է արևմտյան քաղաքակրթության պատմության և ամբողջականության վրա՝ իր բոլոր հումանիտար հավակնություններով»։» {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. "Terminal horror suffered by so many millions of innocent Jewish, Slavic, and other European peoples as a result of this meeting of evil minds is an indelible stain on the history and integrity of Western civilization, with all of its humanitarian pretensions" (Note: "this meeting" refers to the most famous third (Zakopane) conference).
    Conquest, Robert (1991). "Stalin: Breaker of Nations". New York, N.Y.: Viking. 0-670-84089-0
  4. Routledge Handbook of Ethnic Conflict Genocide James Hughes, edited by Karl Cordell, Stefan Wolff page 123, 2011

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]