Լենրի Փիթերս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1932[1] |
Ծննդավայր | Բանջուլ, Գամբիա |
Վախճանվել է | մայիսի 28, 2009[2][1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Դակար, Սենեգալ[3] |
Մասնագիտություն | վիրաբույժ, բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թրինիթի քոլեջ |
Պարգևներ |
Լենրի Լեոպոլդ Ուիլֆրեդ Փիթերս (անգլ.՝ Lenrie Peters, սեպտեմբերի 1, 1932[1], Բանջուլ, Գամբիա - մայիսի 28, 2009[2][1], Դակար, Սենեգալ[3]), գամբիացի բանաստեղծ, արձակագիր, վիրաբույժ։
Ծնվել է Սիերա Լեոնե կրեոլական ընտանիքում։ 1949 թվականին տեղափոխվել է Սիերա Լեոնե, որտեղ սովորել է Ֆրիտաունի Ուելսի արքայազնի դպրոցում։ 1952 թվականից նա ուսումը շարունակել է Քեմբրիջի Տրինիտի քոլեջում, 1956 թվականին ստացել է գիտության բակալավրի աստիճան։ Ուսման ընթացքում ընտրվել է Աֆրիկայի ուսանողների միության նախագահ։
1956-1959 թվականներին սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցում, 1959 թվականին ստացել է վիրաբույժի դիպլոմ։
1955-1968 թվականներին աշխատել է BBC ռադիոյում, ծրագրեր պատրաստել աֆրիկյան երկրների համար։ Նա բժշկությամբ է զբաղվել Գիլդֆորդում և Նորթհեմփթոնում։ Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջի անդամ էր։
Վերադառնալով Գամբիա՝ շարունակել է իր վիրաբուժական պրակտիկան Բանջուլում։ Որպես մարդասեր ձգտում էր կիսել իր հարստությունը կարիքավորների հետ։
Ընտրվել է Գամբիայի հուշարձանների պահպանության պատմական հանձնաժողովի նախագահ, եղել է Գամբիայի ազգային գրադարանի և Գամբիայի քոլեջի տնօրենների խորհրդի նախագահ (1979-1987)։
Նա մահացել է Դաքարում հիվանդության պատճառով։
Բանաստեղծություններ (1964), Արբանյակներ (1967), Կատչիկալի (1971) բանաստեղծական ժողովածուների հեղինակ, անձնական բժշկական պրակտիկայի տպավորությունների հիման վրա գրված «Երկրորդ շրջանը» (1965) վեպը, որը պատմում է աֆրիկյան հասարակության վիճակի մասին շատ երկրների անկախության նախօրեին։
Ընտրվել է Գամբիայի գրողների միության նախագահ։