Լեո Առնշտամ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2 (15), 1905 |
Ծննդավայր | Դնեպր, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1979[2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և հնչյունային օպերատոր |
Աշխատավայր | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Լեո Առնշտամ (ռուս.՝ Арнштам, Лео Оскарович, հունվարի 2 (15), 1905, Դնեպր, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 26, 1979[2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1969 թվականին)։ Ստալինյան երկու մրցանակի դափնեկիր (1946, 1947 թվականներ)։
Ծնվել է 1905 թվականի հունվարի 2-ին (15), Եկատիրինոսլավում (այժմ Դնեպր), տեղական բժշկի[4], ավելի ուշ մանկաբարձ և գինեկոլգ Օսկար Արնտշամի և Մերի Արնտշամի ընտանիքում[5][6]։ Երբ նա դեռ երեխա էր, ընտանիքը տեղափոխվել է Պետրոգրադ[7], որտեղ հայրը բացել է կանանց հիվանդանոց Նևսկի պողոտայի № 101 տանը (ընտանիքն ապրում էր հենց այդ տանը)[8][9]։ 1923 թվականին ավարտել է Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, դաշնամուրի դասարանը։
Զբաղվել է համերգային գործունեությամբ։ Եղել է Վ. Մեյերխոլդի անվան թատրոնի երաժշտության բաժնի վարիչը։
1929-1942 թվականներին «Լենֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես հնչյունային ռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր։ 1945 թվականից աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։
Ղեկավարել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների սցենարիստների արհեստանոցը[10][11]։
Լ. Առնշտամը մահացել է 1979 թվականի դեկտեմբերի 26-ին։ Թաղված է Մոսկվայի Կունցևսկոյե գերեզմանատանը։
Կինը դերասանուհի Գալինա Վոդյանիցկայան է։
|