Լեո Ռոխաս իսպ.՝ Juan Leonardo Santillán Rojas | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Էկվադոր |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երաժիշտ |
Լեո Ռոխաս (իսպ.՝ Leo Rojas, հոկտեմբերի 18, 1984, Էկվադոր), Էկվադորցի երաժիշտ, Պանի ֆլեյտահար։ «Das Supertalent» 5-րդ հեռուստաշոուի հաղթող (2011)[1]։
Լեո Ռոխասը 2000 թվականին մեկնել է Իսպանիա, իսկ ընտանիքը մնացել է Էկվադորում։ Տուրիստական վիզայով հաստատվել է Գերմանիայում։ Բեռլինում աշխատում է որպես փողոցային երաժիշտ, այստեղ էլ ապրում է ազգությամբ լեհ կնոջ հետ։ Անցորդներից մեկը նրա ուշադրությունը հրավիրել է «Das Supertalent» հեռուստաշոուի վրա։ Ռոխասը 5-րդ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 2011 թվականին և եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել։ «Կոնդորի թռիչքը» կատարելով Պանի ֆլեյտայի և հարավամերիկյան այլ փողային գործիքների վրա՝ անցել է կիսաեզրափակիչ փուլ։
Եզրափակիչ փուլում ելույթ է ունեցել իր մայրիկի հետ, ով եկել էր Էկվադորից։ 2011 թվականի դեկտեմբերի 17-ին եզրափակիչ փուլում կատարել է «Միայնակ հովիվը» գործիքային ստեղծագործությունը, որը 1977 թվականին գրվել է Ջեյմս Լաստի և Գեորգե Զամֆիրի կողմից[2]։ Այն հետագայում հիթ է դարձել։ Նա հեռոստաշոուում հաղթել է որպես բացարձակ առաջատար[2]։