Լեոն Խվիստեկ լեհ.՝ Leon Chwistek | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 20, 1944[1][5][6][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Barvikha[7][8] և Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Կրակովի համալսարան և Jan III Sobieski High School in Kraków? |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, նկարիչ, փիլիսոփա, համալսարանի դասախոս, գրական քննադատ, արվեստի տեսաբան և գեղագետ |
Թեմաներ | գեղանկարչություն[9], փիլիսոփայություն[9], մաթեմատիկա[9], մաթեմատիկական տրամաբանություն[9], էսթետիկա[9] և արվեստի տեսություն[9] |
Պարգևներ | |
Պաշտոն | Member of the Sejm of the Polish People's Republic? |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն և Pan-Slavic Committee? |
Leon Chwistek Վիքիպահեստում |
Լեոն Խվիստեկ (լեհ.՝ Leon Chwistek, հունիսի 13, 1884[1][2][3][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - օգոստոսի 20, 1944[1][5][6][…], Barvikha[7][8] և Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), 20-րդ դարի առաջին կեսի լեհ փիլիսոփա, տրամաբան, մաթեմատիկոս, նկարիչ, գրող, գրաքննադատ, արվեստաբան,արվեստի տեսաբան, մանկավարժ։ Եղել է ավանգարդիստական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում։
Լեոնի հայրը ճանաչված բժիշկ էր, իսկ մայրը եղել է Յան Մատեյկոյի շնորհալի սանուհիներից մեկը, նկարչուհի, դաշնակահարուհի։ Լեոնը մանկությունն անց է կացրել Զակոպանեում, որտեղ մտերմացել է Շիմանովսկու, Բրոնիսլավ Մալինովսկու, Վիտկևիչի հետ (հետագայում՝ տարիներ շարունակ վերջինիս հետ սուր բանավեճերի մեջ է մտել, նրան զանազան կերպարանքներով պատկերել իր ստեղծագործություններում)։ 1903—1904 ազատ ունկնդիր էր Կրակովի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ աշակերտել է Յուզեֆ Մեհոֆերին։ Այնուհետև Յագելոնյան համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն ու մաթեմատիկա, ուսումնառությունը շարունակել Գյոթինգենում ու Վիեննայում (1908—1910 թթ.): 1913—1914 թվականներին նկարչություն է սովորել Փարիզում, ծանոթացել կուբիստների արվեստին։ 1914—1916 թվականներին մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի կռիվներին։
1917 թվականից անդամակցել է «Լեհաստանի էքսպրեսիոնիստներ» խմբին (Վիտկևիչ, Տիտուս Չիժևսկի և այլք, 1918 թվականից հանդես է եկել ֆորմիզմի դրոշի ներքո), եղել է արվեստագետների այդ խմբի գլխավոր տեսաբանը, 1919—1921 թվականներին լույս է ընծայել «Ֆորմիստներ» ամսագիրը (հրատարակել է վեց համար)։ 1922 թվականից մաթեմատիկա է դասավանդել Յագելոնյան համալսարանում, 1928-ին այնտեղ գիտական ատենախոսություն է պաշտպանել մաթեմատիկական տրամաբանության թեմայով։ 1930 թվականից դասախոսել է Լվովի համալսարանում, դարձել Լվովի մաթեմատիկական դպրոցի ականավոր ներկայացուցիչներից մեկը։
Երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Խվիստեկը մնացել է խորհրդային զորքերի կողմից գրավված Լվովում, համագործակցել խորհրդային իշխանություններին աջակցող «Czerwony Sztandar» թերթի հետ, խորհրդային իշխանությունն ու Ստալինին փառաբանող հոդվածներ տպագրել այնտեղ։ 1940 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունվել է Ուկրաինայի գրողների միության շարքերը, 1941-ի հունիսին՝ նախքան հիտլերականների հարձակումը, խորհրդային զորքերի հետ տարհանվել է։ 1941—1943 թվականներին մաթեմատիկա է դասավանդել Թբիլիսիում, այնուհետև՝ Մոսկվայում։ Մասնակցել է Լեհ հայրենասերների միության աշխատանքներին։
1929 թվականից Խվիստեկը, որպես տրամաբանության պրոֆեսոր, դասախոսել է Լվովի համալսարանում։ 1930-ական թվականներին նրան առանձնապես հետաքրքրել են գիտության փիլիսոփայության հիմնախնդիրները, որոնց վերաբերյալ նրա հեղինակած աշխատությունը թարգմանվել է անգլերեն և 1948 թվականին հրատարակվել The Limits of Science խորագրով[10]։
1920-30-ական թվականներին եվրոպացի բազմաթիվ փիլիսոփաներ փորձում էին մաթեմատիկական տրամաբանության միջոցներով բարեփոխել ավանդական փիլիսոփայությունը։ Լեոն Խվիստեկը գտնում էր, որ այդ «բարեփոխումները» հաջողությամբ չեն կարող պսակվել։ Ըստ նրա՝ իրականությունը անկարելի է նկարագրել մարդու կողմից ստեղծված, ձևական տրամաբանության սկզբունքների վրա հիմնված մեկ համակարգի միջոցով, քանզի իրականությունը մեկը չէ, այլ բազում է, բազմաձև, բազմատեսք։
Խվիստեկը վիճարկելի էր համարում աքսիոմատիկ մեթոդը՝ ցույց տալով, որ գոյություն ունեցող աքսիոմատիկ համակարգերը հակասական են[11]։
Լեոն Խվիստեկը հեղինակել է երկու վեպ։
Կերպարվեստի բնագավառում Խվիստեկը հանդես է եկել որպես տարերային ստեղծագործության ջատագով։ Հրապուրված է եղել քաղաքով, քաղաքային կյանքի դինամիզմով։
Կազմակերպել է իր գեղանկարչական աշխատանքների երկու ցուցահանդես. 1927 թվականին՝ Կրակովում, 1934-ին՝ Լվովում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Խվիստեկ» հոդվածին։ |
|