Լեոնիդ Ալեքսանդրովիչ Բիչևին (ռուս.՝ Леони́д Алекса́ндрович Биче́вин, դեկտեմբերի 27, 1984(1984-12-27), Կլիմովսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական կինոյի ու թատրոնի դերասան։ Դերասանին հանրաճանաչություն են բերել «Բեռ 200», «Մորֆի», «Փակ տարածություններ», «Մի անգամ պրովինցիայում» ֆիլմերում կատարած դերերը։
Լեոնիդ Բիչևինը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 27-ին Կլիմովսկում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Կոլոմնայի գյուղատնտեսական ուսումնարան, սակայն 2 տարի անց թողել է ուսումը՝ որոշելով դառնալ դերասան։ Ընդունվել է Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարան՝ Յուրի Շլիկովի դասարան։ 2006 թվականին դիպլոմ ստանալուց հետո աշխատանքի է անցել Ե․ Վախթանգովի անվան թատրոնում։ Թատրոնի բեմին Բիչևինը Ռիմաս Տումինասի բեմադրած «Տրոիլուս և Կրեսիդա» ներկայացման մեջ մարմնավորել է Տրոիլուսին։
Առաջին նշանակալի դերը կինոյում Լեոնիդ Բիչևինը խաղացել է Ալեքսեյ Բալաբանովի սկանդալային «Բեռ 200» ֆիլմում (2007)։ Ֆիլմի նկարահանման հրապարակում երիտասարդ դերասանը հայտնվեց Ագնիա Կուզնեցովայի շնորհիվ, ում հետ միասին սովորել էր Շչուկինի անվան ուսումնարանում[1]։ Բալաբանովի հաջորդ՝ «Մորֆի» ֆիլմում Բիչևինն արդեն ստացավ գլխավոր դերը։ Միխայիլ Բուլգակովի արձակի հիման վրա նկարահանված ֆիլմում դերասանը խաղաց երիտասարդ բժիշկ-մորֆինամոլի դեր, որն աշխատում էր գյուղի հիվանդանոցում։ Բալաբանովը գոհ մնաց դերասանի հետ համագործակցությունից։ Իր հարցազրույցներից մեկում ռեժիսորը կարծիք հայտնեց, որ Լեոնիդ Բիչևինը «աստղ է դառնալու»[2]։
Ժամադրվել է թատերական ինստիտուտի իր համակուրսեցու՝ դերասանուհի Ագնիա Կուզնեցովայի հետ[3]։
2011 թվականի հուլիսի 29-ին ամուսնացել է դերասանուհի Մարիա Բերդինսկիխի հետ[4]։ 2014 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց որդին՝ Իվանը։
- Դիպլոմային աշխատանքներ Բ․ Շչուկինի անվան թատերական ինստիտուտում
- Անժելիկա Խոլինայի թատրոն
- Ե․ Վախթանգովի անվան թատրոն
Տարի
|
Ֆիլմ
|
Դեր
|
2006
|
Ավելի կարևոր, քան սերը
|
Վլադիկ
|
2006
|
Երեք գեղուհիներ
|
Դենիս
|
2007
|
Օրենքով ուսուցիչը
|
Մաքս Ակուլով
|
2007
|
Հասարակ պատմություն
|
Սերգեյ Եգորով
|
2007
|
Բեռ 200
|
Վալերա
|
2008
|
Մորֆի
|
Միխայիլ Պոլյակով
|
2008
|
Փոխ առած կյանքը
|
Դենիս Ադամով
|
2008
|
Փակ տարածություններ
|
Վենյա
|
2008
|
Մի անգամ պրովինցիայում
|
Չե, Միշա, Կոլյայի ընկերը
|
2008
|
Կազակ ավազակները
|
Անդրեյ
|
2009
|
Սնձենու վալս
|
Ալեքսեյ Սմիռնով
|
2009
|
Ծաղկազարդի կիրակի
|
Գենադի Նիկիտին
|
2009
|
Վայրի
|
Ռուդիկ
|
2010
|
Օրենքով ուսուցիչը․ շարունակություն
|
Մաքս
|
2010
|
Подсадной
|
Նիկոլայ
|
2010
|
Մրրկային գոտի
|
Կոստյա
|
2011
|
Երջանկության խումբ
|
Բորիս Իվանովսկի
|
2011
|
Վերջին հանդիպում
|
Իվան Շիլով
|
2011
|
Յուրաքանչյուրն իր պատերազմ ունի
|
Վիկտոր Տոլկաչև
|
2012
|
Վիշապի համախտանիշ
|
Ալեքսանդր Վոլկով
|
2013
|
Աղջիկը և մահը
|
Նիկոլայ (երիտասարդ տարիքում)
|
2013
|
Շագալ - Մալևիչ
|
Մարկ Շագալ
|
2014
|
Կուպրին
|
Ալարին
|
2015
|
Ժառանգները
|
Գլեբ Տրեգուբով
|
2015
|
Աշնան հիշողությունը
|
|
2017
|
Հարմարում
|
Էշթոն Այվի/Օլեգ Մենշով
|
2017
|
Տառապանքներով ուղևորություն
|
Իվան Տելեգին
|
- 2009 ֊ «Ժորժ» մրցանակի առաջադրում «Լավագույն ռուս դերասան» անվանակարգում
- 2009 - Ալեքսանդր Աբդուլովի անվան մրցանակ՝ «Դուխ օգնյա» կինեմատոգրաֆիական առաջնելույթների 8-րդ միջազգային փառատոնում՝ «Սնձենու վալս» ֆիլմում դերակատարման համար
- 2009 - «Ընտանիքի շրջանում» միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանական աշխատանք (տղամարդու դեր)» անվանակարգում՝ «Սնձենու վալս» ֆիլմում դերակատարման համար