Լեոնիդ Միխայիլովիչ Ռոշալ (ռուս.՝ Леони́д Миха́йлович Роша́ль, ապրիլի 27, 1933(1933-04-27), Լիվնի, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս մանկաբույժ, վիրաբույժ, հասարակական գործիչ, անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախագահ (2015), անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (2003—2015), Ազգային բժշկական պալատի նախագահ, «Աշխարհի մանկական բժիշկ» (1996)[3]։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Լեոնիդ Ռոշալը ծնվել է 1933 թվականի ապրիլի 27-ին Լիվնի քաղաքում (ներկայիս Օռլովի շրջան)՝ զինվորականի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ն․ Ի․ Պիրոգովի անվան ազգային բժշկական հետազոտական ինստիտուտը, որն էլ ավարտել է 1957 թվականին՝ մանկաբույժի մասնագիտությամբ։ Քանի որ հայրն աշխատանքի բերումով շատ էր տեղից տեղ տեղափոխվում, ընտանիքը նրա հետ ևս հաճախակի էր փոխում բնակության վայրը։
1959-1961 թվականներին սովորել է բժշկական ակադեմիայի մանկական վիրաբուժություն ամբիոնի օրդինատուրայում։ Հետո աշխատել է՝ որպես տեղամասային մանկաբույժ։
1961—1981թվականներին աշխատել է Մոսկվայի շրջանային գիտահետազոտական ինստիտուտի մանկական վիրաբուժության բաժանմունքում, ղեկավարել է Մոսկվայի շրջանի նորածնային վիրաբուժության կենտրոնը[4]։
1964 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական թեզը՝ «Երեխաների աղիների սուր ինվագինացիա», իսկ 1970 թվականին՝ դոկտորական թեզը՝ «Երեխաների թոքերի միակողմանի վիրահատությունների հետագա արդյունքները»։
1970 թվականից մինչ այժմ հանդիսանում է Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարության արտահաստիքային մանկական պնևմոլոգը։
1981 թվականին դարձել է Վելտիշևի անվան գիտահետազոտական ինստիտուտի մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության բաժնի վարիչը։ 1982 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
2003-2015 թվականներին՝ Մոսկվայի մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 2015 թվականից՝ մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության ինստիտուտի նախագահ։
1988 թվականին Հայաստանում մասնակցել է Սպիտակի երկրաշարժից տուժված երեխաների փրկությանը[5]։ 1990 թվականին Ռոշալը դարձել է պատերազմների և տարերային աղետների ժամանակ երեխաներին օգնություն ցուցաբերելու միջազգային կոմիտեի նախագահ։ Այդ կոմիտեի կազմի մեջ էին մտնում հայտնի բժիշկներ՝ ամբողջ աշխարհից։ 1992 թվականին նա գլխավորել է պատերազմների և տարերային աղետների ժամանակ երեխաներին օգնություն ցուցաբերելու միջազգային բարեգործական հիմնադրամը, որի ստեղծման նպատակը անհետաձգելի օգնություն ցույց տվող միջազգային բժշկական անձնակազմի սննդի, նրանց տեղափոխության հարցը լուծելն ու անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելն էր։
2002 թվականին Դուբրովկայի ահաբեկչության ժամանակ բանակցություններ է վարել ահաբեկիչների հետ (2002), նրա շնորհիվ թատրոնի շենքից դուրս են բերվել ութ երեխա, իսկ գերիներին փոխանցվել են ջուր և դեղորայք[6]։
Բանակցություններ է վարել նաև Բեսլանի ահաբեկիչների հետ, որոնք զավթել էին № 1 դպրոցը՝ 2004 թվականի սեպտեմբերին[7][8]։
[[Պատկեր: Владимир Путин в НИИ неотложной детской хирургии и травматологии 01.jpg|մինի|290px|{{center|Վելտիշևի անվան մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտում Վլադիմիր Պուտինի հետ]]
2011 թվականի ապրիլին Լեոնիդ Ռոշալը մեծ զեկույցով ելույթ է ունեցել բժիշկների առաջին համառուսաստանյան գագաթնաժողովի ժամանակ, որտեղ նշել է, որ Ռուսաստանում քիչ են առողջապահական կազմակերպությունները[9]։ ՌԴ առողջապահության նախարարությանն ուղղված այս քննադատությունը աջակցություն է ստացել վարչապետ Վ․Վ․ Պուտինի կողմից։ Զեկույցը հասարակական մեծ հնչեղություն է ստացել[10] և առողջապահության նախարարության սուր բացասական վերաբերմունքին է արժանացել[11]։ 2011 թվականին տեղի ունեցած առողջապահության նախարարության մոդերնիզացիայի նիստին, որը նվիրված էր մանկական առողջապահությանը և որին մասնակցել են նախագահ Դ․ Մեդվեդևը և առողջապահության նախարար Տ․ Գոլիկովան, Ռոշալը չի հրավիրվել[12]։
Ռոշալի զեկույցից հետո որոշ փոփոխություններ են կատարվել, այսպես․ Վ․ Պուտինը խոստացել է բարձրացնել բժիշկների և ուսանողների թոշակները՝ 2600-ից 6000 ռուբլի, կառավարության ծրագրով անցում է կատարվում բնակչությանը բժշկական անձնակազմով ապահովելու նախկին նորմերին, ինչն ավելացնում է բժիշկների թիվը գյուղերում[13]։
2011 թվականի ամռանը Ռոշալը հակադիր կարծիք հայտնեց առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությանը՝ «ՌԴ-ում քաղաքացիների առողջության պահպանման» օրենքի արագ ընդունման կապակցությամբ[14]։
2015 թվականին օգնել է Նեպալի երկրաշարժից տուժածներին։
2016 թվականից «Մանկական վիրաբուժություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է։
2015 թվականի հունվարի 15-ին բժշկելով 15-ամյա տղային՝ Վանյա Բորոնովին՝ Լեոնիդ Ռոշալը հանդես է եկել Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությունը դադարեցնելու կոչով[16] որը տուժել էր Դոնբասի գնդակոծության արդյունքում։
«Հրավիրում եմ Պորոշենկոյին, Օբամային, Մերկելինին, Օլանդին, Պուտինին և այլոց՝ հանդիպում կազմակերպել մեր կլինիկայում՝ Վանյայի մահճակալի մոտ։ Մենք բոլոր պայմանները կստեղծենք», հայտնել է նա Twitter-ում։ «Իսկ եթե Ձեր երեխայի հետ այդպես վարվեին, կտրեին ոտքերը, ձեռքը, կուրացնեին։ Անհրաժեշտ է արագորեն և առանց պայմանների դադարեցնել սպանդը
2013 թվականին Լեոնիդ Ռոշալը մամուլի ասուլիսի ժամանակ «Մետրո» թերթի թղթակցին ասել է, որ ատում է հոմոսեքսուալներին և այն ամենն, ինչն ուղղորդված է դրան[18]։
«Ազատ Ռուսաստանի պաշտպանի» մեդալ ( հունիսի 7, 1993 թվական)՝ 1991 թվականի օգոստոսի 19-21-ը՝ քաղաքացիական պարտքի կատարման համար՝ ժողովրդավարության և սահմանադրական կարգի պաշտպանության ժամանակ;
Խիզախության շքանշան 2002 թվականի դեկտեմբերի 30)՝ խիզախության և ինքնազոհության համար՝ 2002 թ, Մոսկվայում ՝ ահաբեկչության հետևանքով կյանքի համար ռիսկային պայմաններում մարդկանց փրկության համար։;
ՌԴ նախագահի շնորհակալագիր (2003 թվական ապրիլի 26) ՝ առողջապահության մեջ ունեցած մեծ ներդրման, բժշկական գիտության և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար։ ;
«Հայրենիքին մատուցած ծառայության համար» շքանշան՝ 4-րդ աստիճանի (2008 թվական ապրիլի 27)՝ առողջապահության ոլորտում մեծ ներդրում ունենալու, բժշկական գիտության և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար։
ՌԴ նախագահի շնորհակալագիր 2008 թվական ապրիլի 30՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման գործում մեծ ավանդ ունենալու, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար։
Պատվո շքանշան (2013 թվական ապրիլի 27)՝ առողջապահության մեջ մեծ ներդրման, բժշկագիտության և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար։
Ալեքսանդր Նևսկու անվան շքանշան (2019 թվական հուլիսի 13)՝ առողջապահության մեջ մեծ ներդրման, բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[19]
Շրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների մրցանակներ և ՌԴ պարգևներ
«Մոսկվայի առողջապահության պատվավոր աշխատող» (2013 թ, ապրիլի 25)՝ առողջապահական համակարգում մեծ անձնական ներդրման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[21]
Մոսկվայի շրջանի պատվավոր քաղաքացի 2015 թվական սեպտեմբերի 28[22]
Մոսկվայի մրցանակ «Դարի լեգենդ» (2018 թվական ապրիլի 26)՝ բժշկության և առողջապահության մեջ ունեցած ավանդի, երեխաներին անհետաձգելի վիրաբուժական և վնասվածքաբանական օգնություն ցույց տալու ոլորտում[23]
Հայաստանի առողջապահության նախարարության մեդալ (2008 թվական)՝ առողջապահության ոլորտում մեծ ավանդի, բազմամյա համագործակցության, հայ-ռուսական բարեկամության զարգացման համար[25]
Պատվավոր լեգեոնի ասպետի շքանշան (Ֆրանսիա, 2013 թվական)[26]
«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ներդրման համար մեդալ» (Ֆրանսիա, 2015 թվական)
Рошаль Л. М. Отдалённые результаты односторонних операций на лёгких при бронхоэктатической болезни у детей. — М., 1970.
Рошаль Л. М. Диагностика и лечение неотложных состояний у детей. — М., 1977.
Ленюшкин А. И., Рошаль Л. М. Руководство для сестёр детских хирургических отделений. — Л.: Медицина, 1978. — 303 с.
Рошаль Л. М. Острый живот у детей. — Л.: Медицина, 1980. — 192 с., ил.
Баиров Г. А., Рошаль Л. М. Гнойная хирургия у детей. — Л.: Медицина, 1991.
Рошаль Л. М. Неотложная хирургия детского возраста. — М.: Медицина, 1996.
Հոդվածներ
Рошаль Л. М. — В кн.: Хронические неспецифические заболевания лёгких в возрастном аспекте. — М., 1969.
Рошаль Л. М., Селезнёва К. П., Семилов Э. А. и др. — В кн.: Анестезиологическое и реанимационное обеспечение пульмонологических больных. — Л., 1974.
Рошаль Л. М. Медиастинография. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975[31].
Рошаль Л. М. Бронхоскопия. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М., Семилов Э. А., Кузьминив О. Д. Катетеризация правых и левых отделов сердца, лёгочной артерии и ашиокардиопульмонография. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М., Щербина В. И., Щепкина О. И. Бронхоспирография. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Неговский В. Н., Рошаль Л. М. Принципы реанимации. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М. Гипоплазия лёгкого. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М. Трахеальный бронх. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М. Трахеобронхомаляция. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Степанова М. Я., Рошаль Л. М. Долька непарной вены. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М. Синдром Картагенера. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М. Непаразитарные тонкостенные кисты лёгкого. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М., Степанова М. П., Селезнёва К. Я. Острая эмпиема плевры. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М., Семилов Э. А. Пневмоторакс. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М. Ателектаз. Л. М. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М. Киста перикарда. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Рошаль Л. М. Перикардит. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
Лагутина Т. С., Рошаль Л. М., Чернов В. В. Электромиографическая оценка результатов консервативного лечения мышечной кривошеи у детей // Ортопедия, травматология и протезирование. — 1981, № 9. — С. 45—46.
Рошаль Л. М. Оказание социальной помощи детям // Дети в чрезвычайных ситуациях. — М., 2003. — 315 с.
Карасёва О. В., Рошаль Л. М., Некрутов А. В. — Большой сальник: морфофункциональные особенности и клиническое значение в педиатрии. // Вопросы современной педиатрии, 2007, N 6. — С. 58—63.
Брянцев А. В., Капустин В. А., Карасёва О. В., Рошаль Л. М., Чернышева Т. А., Иванова Т. Ф. — Лечение аппендикулярного перитонита у детей // Детская хирургия, 2007, № 3. — С. 23—27.
Потапов А. А., Рошаль Л. М., Лихтерман Л. Б., Кравчук А. Д..— Черепно-мозговая травма: проблемы и перспективы // Вопросы нейрохирургии им. Н. Н. Бурденко. — 2009, № 2.