Լեոպոլդո Մեդիչի

Լեոպոլդո Մեդիչի
լատին․՝ Leopoldus Medices և իտալ.՝ Leopoldo de' Medici
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1617(1617-11-06)[1][2][3]
ԾննդավայրՊիտտի, Ֆլորենցիա, Իտալիա կամ Ֆլորենցիա, Իտալիա[4]
Մահացել էնոյեմբերի 10, 1675(1675-11-10)[1][2][3] (58 տարեկան) կամ 1675[4]
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա[5]
ԳերեզմանՍան Լորենցո տաճար
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[6]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա, մեկենաս և արվեստի կոլեկցիոներ
Ծնողներհայր՝ Կոզիմո II Մեդիչի, մայր՝ Մարիա Մագդալենա Ավստրիացի
Զբաղեցրած պաշտոններկարդինալ
ԱնդամությունԱկադեմիա դելա Կրուսկա
 Leopoldo de' Medici Վիքիպահեստում

Լեոպոլդո Մեդիչի (լատին․՝ Leopoldus Medices, իտալ.՝ Leopoldo de Medici, նոյեմբերի 6, 1617(1617-11-06)[1][2][3], Պիտտի, Ֆլորենցիա, Իտալիա և Ֆլորենցիա, Իտալիա[4] - նոյեմբերի 10, 1675(1675-11-10)[1][2][3] կամ 1675[4], Ֆլորենցիա, Իտալիա[5]), Տոսկանայի դքսի՝ Կոզիմո II Մեդիչիի որդին, Տոսկանայի արքայազն, Սանտա Կոսմա է Կոսմեդին եկեղեցու կարդինալ-սարկավագ, Սիենայի կառավարիչ և բարերար։

Վաղ տարիքից խուսափել է կանանց ընկերակցությունից և մեծ հետաքրքրություն է ցուցաբերել կրոնի և գիտության նկատմամբ։ Մեծ դեր է խաղացել Գալիլեո Գալիլեյի գիտական ժառանգության պահպանման մեջ։ Գալիլեյի հետ անձամբ ծանոթ է եղել։ Մեծ ուշադրություն է հատկացրել գրականությանը, եղել է Դելլա Կուրսկի ակադեմիայի անդամ, իրենից հետո թողել է հսկայական նամակագրություն նկարիչների և արվեստի գործերի հավաքորդների հետ, եղել է նաև տաղանդավոր նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուստերմանսի վրձնած մանկական դիմանկար (1622)։ Ուֆֆիցա, Ֆլորենցիա

Լեոնարդո Մեդիչին ծնվել է Պիտտիիում՝ Ֆլորենցիայում, 1617 թվականի նոյեմբերի 6-ին։ Նա եղել է Կոզիմո II Մեդիչիի՝ Տոսկանայի հերցոգի և Մարիա Մագդալենա Ավստրիացու հինգերերդ որդին և վերջին երեխան։ Նրա ծնվելուց երեք տարի անց հայրը մահացել է, և քույրերի և եղբայրների հետ դաստիարակվել է մոր և հայրական կողմի տատիկի՝ Քրիստինա Լոթարինսկու կողմից[7]։

Ստացել է լավ կրթություն։ Նրա ուսուցիչներն են եղել Յակոբո Սոլդանին, նկարիչ և ճարտարապետ Սաջիզմոնդո Կոկապանին, մաթեմատիկ և աստղագետ Ֆլավիո Միքելինին, մաթեմատիկոս և ֆիզիկոս Էվանջելիստա Տորիչելլին[7][8]։

Լեոնարդոն եղել է մեծ եղբոր՝ Ֆերդինանդո II Մեդիչիի խորհրդականը տնտեսագիտության և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերով։ Բազմիցս նախագահել է Բարձրագույն մագիստրոսում և Երկու հարյուրի խորհրդում։ Հազվադեպ է դուրս եկել մեծ հերցոգությունից։ 1639 թվականին այցելել է Վենետիկի հանրապետություն և Պարմի հերցոգություն, որտեղ հերցոգի կինը նրա քույրն էր՝ Մարգարիտան, 1646 թվականին՝ Տիրոլի հերցոգություն, ուր ուղեկցում էր մյուս քրոջը՝ Աննային, ամուսնու մոտ։ 1636-1641 թվականներին եղել է Սիենայի կառավարիչ[7][8]։

Բարերար և ուսումնասիրող

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև աստիճան ստանալը Լեոպոլդոն եղել է կրոնավոր։ Վաղ տարիներից խուսափել է կանանց ընկերակցությունից և մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գիտության նկատմամբ։ Նամակագրություն է ունեցել Քրիստիան Հյույգենսի և Գալիլեո Գալիլեյի հետ։ 1638 թվականին վերականգնել է Պլատոնի ակադեմիան։ 1657 թվականին Տոսկանցի հերցոգի հետ հիմնադրել է Դելլ Չիմենտո ակադեմիան, որտեղ գիտական ուսումնասիրությունները հիմնվել են փաստերի անմիջական դիտարկման վրա։ Դա եվրոպական առաջին փորձարարական ակադեմիան էր[7][8]։

Լեոպոլդոն ինքն է փորձարկումներ արել խոշորացուցային օբյեկտիվների և բոլոր հավանական սարքավորումների հետ, նաև օգտվել է ջերմաչափից, աստրոլաբից, կալորաչափից, սեքստանտից և այն ժամանակների այլ մեխանիկական գործիքներից, որոնց մեծ մասը գտնվել է Պիտտի նրա հարկաբաժնում։ Կարևոր դեր է խաղացել Գալիլեո Գալիլեյի գիտական ժառանգության պահպանման գործում, որի հետ անձամբ ծանոթ էր։ Ամռանը արքայազնի հրավերով գիտնականը հյուրընկալվել է Արչերթրիի նրա առանձնատանը[7][8][9]։

Լեոպոլդոն մեծ ուշադրություն է դարձրել գրականությանը։ Աջակցել է գրադարանավար Անտոնիո Մալյաբեկիի աշխատանքին, որը օգնում էր նրան հավաքել հազվագյուտ գրքեր։ Ամեն օր չորս ժամ նվիրել է ընթերցանությանը։ Գրել է բանաստեղծություններ։ 1641 թվականին ընտրվել է Տոսկանայի բարբառի և Տոսկանայի գրականության Դելլա Կրուսկա ակադեմիայի անդամ։ Դրանում զբաղվել է արվեստի վերաբերյալ հոդվածների խմբագրմամբ՝ «Կրուսկի բառարանի» (1691) երրորդ հրատարակության համար, որը լույս է տեսել արդեն նրա մահից հետո[7][8][10]։

Նա տաղանդավոր նկարիչ էր։ «Երգիչ Մարտելիի դիմանկարը», որը նրա վրձնին է պատկանում, ներկայումս պահվում է Ուֆֆիցի պատկերասրահում՝ Ֆլորենցիայում։ Պահպանվել են նաև նրա նկարները, ծաղրանկարները, գիտական սարքերի էսքիզները։ Լեոպոլդոն նաև ակտիվ հավաքորդ էր։ Բացի հազվագյուտ գրքերից, հավաքում էր արձաններ, մետաղադրամներ և նկարներ, հատկապես դիմանկարներ։ Նա թողել է լայնածավալ նամակագրություն արվեստագետների և արվեստի հավաքրոդների հետ[7][8]։

Լեոպոլդո Մեդիչիի նկարը, 1666 թվական

1667 թվականի դեկտեմբերի 12-ին Կլիմենտ IX պապը նրան բարձրացրել է կարդինալի աստիճանի։ 1668 թվականին ապրիլի 9-ին նրան շնորհվել է Սանտա Կոսմա է Կոսմեդին եկեղեցու կարդինալ-սարկավագի աստիճան։ Այդ ժամանակից սկսած՝ նա հաճախ է այցելել Հռոմ։ 1669-1670 թվականնների կոնկլավում Լեոպոլդոն, որպես պրո-իսպանական կուսակցության անդամ խաղացել է վճռորոշ դեր Ֆաբիո Քիջի և Անտոնիո Բարբերինիի գլխավորությամբ կուսակցությունների միջև միջնորդության հարցում։ Արդյունքում կոնսենսուս է ձեռք բերվել կարդինալ Էմիլիո Ալտյերիի թեկնածության վերաբերյալ, որն էլ դարձել Է Հռոմի նոր պապ՝ Կլիմենտ X անունով[7][11]։

1670 թվականի մայիսի 14-ին նրա նախկին տիտղոսը փոխարինվել է Սանտա Մարիա ին Կոսմեդին բազիլիկի կարդինալ-սարկավագ կոչումով։ 1674 թվականին Լեոպոլդոն ձեռնադրվել է քահանա։ Իր առաջին պատարագը մատուցել է 1674 թվականի դեկտեմբերի 21-ին Ֆլորենցիայի Սանտա-Տրինիտեի եկեղեցում, որը գտնվում էր վալոամբրոզիան տիրապետության տակ, որ նա հովանավորում էր։ Այդ ժամանակից մինչև Լեոպոլդոյի մահը Մեսային ծառայել է շաբաթական երեք օր[11]։

Լեոպոլդո Մեդիչին մահացել է 1675 թվականի նոյեմբերի 11-ին։ Նա թաղված է Մեդիչի Կապելայում՝ Սան Լորենցո եկեղեցում։ Նրա թողած միայն նկարների հավաքածուն կազմել է 700 կտավ, այդ թվում՝ Վենետիկի գեղանկարչության դպրոցի գլուխգործոցները, որոնք արքայազնի կողմից ձեռք են բերվել 1640-1650-ական թվականներին Պաոլո դել Սերայի միջոցով, որը Վենետիկի Հանրապետությունում Մեդիչիի տան գործակալն է։ Նրա հավաքած արվեստի գործերն այժմ Ֆլորենցիայի թանգարանների հավաքածուների մի մասն են կազմում[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FINA WikiAustrian Academy of Sciences.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2015.
  6. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Mirto, Alfonso. «Medici, Leopoldo de'». Dizionario Biografico degli Italiani – Volume 73 (2009) (իտալերեն). Treccani. Վերցված է 25 апреля 2015-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Cardinal Leopoldo de' Medici» (իտալերեն). The Medici Family. Վերցված է 25 апреля 2015-ին.
  9. «Leopoldo de' Medici» (անգլերեն). Institute and Museum of the History of Science. Վերցված է 25 апреля 2015-ին.
  10. «Leopoldo de' Medici (1617 — 1675)» (անգլերեն). Museo Galileo. Վերցված է 25 апреля 2015-ին.
  11. 11,0 11,1 «Leopoldo Cardinal de' Medici» (անգլերեն). Catholic Нierarchy. Վերցված է 25 апреля 2015-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

[итал.]. — Pisa : Scuola normale superiore, 1997. — 251 p. — ISBN 978-8-87-642075-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alfonso Mirto. — Статья «Медичи, Леопольдо» Альфонсо Мирто на сайте Итальянской биографической энциклопедии«Medici, Leopoldo de'». Treccani. Վերցված է 25 апреля 2015-ին.(իտալ.)
  • «Leopoldo de' Medici (1617—1675)». Palazzo Medici — Статья «Леопольдо Медичи (1617—1675)» на сайте Архива палаццо Медичи-Риккарди. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 25 апреля 2015-ին.(իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդո Մեդիչի» հոդվածին։