Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնագոգ | |||
Լեռնագոգ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Բաղրամյանի շրջան | ||
Ղեկավար | Սարգիս Մարգարյան | ||
Այլ անվանումներ | Խոզաբուծական սովխոզին կից | ||
ԲԾՄ | 1035 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1700[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Փոստային ինդեքս | 1006 | ||
|
Լեռնագոգ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում՝ ծովի մակերևույթից 1035 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Արմավիրից հեռու է 25 կմ հյուսիս-արևմուտք։ Կառուցվել է խոզաբուծական պետական տնտեսության բանվոր-ծառայողների համար։
Նախկինում կրել է «Խոզաբուծական սովխոզին կից» անվանումը։ 1978 թվականի հունվարի 25-ին գյուղը վերանվանվել է Լեռնագոգ անունով։ 2020 թվականի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 2436 մարդ[2]
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, բուժարան, մանկապարտեզ, երաժշտական դպրոց։
Լեռնագոգի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1981 | 1989 | 2001 | 2011 | 2020 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1100 | 2415 | 2171 | 1700[1] | 2436 |
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ և խոզաբուծությամբ։
Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, պարի խմբակ, գործում է բռնցքամարտի, ֆուտբոլի և այլ սպորտաձևերի խմբակներ ևս։
Լեռնագոգ, «Համայնքապատկեր» հեռուստահաղորդում
Լեռնագոգի միջնակարգ դպորց`https://www.facebook.com/profile.php?id=100057624490664&mibextid=JRoKGi
|