Լեսլի Մորիս (Morris) (հոկտեմբերի 10, 1904(1904-10-10), Ուիլսթոն -սյուփեր-Մեր, Հյուսիսային Սոմերսեթ[1] - նոյեմբերի 13, 1964(1964-11-13), Տորոնտո, Կանադա[1]), ուելսցի և կանադացի կոմունիստ քաղաքական գործիչ, լրագրող։
Ծնվել է Մեծ Բրիտանիայում (Ուելս), 1920 թվականին տեղափոխվել է Կանադա։ 15 տարեկան հասակում առաջին անգամ մասնակցել է երկաթուղայինների գործադուլին։ 1921 թվականին դարձել է Կանադայի կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) անդամ։ 1924-1925 թվականներին եղել է Կանադայի կոմերիտմիության առաջին ազգային քարտուղարը։ Եղել է Կոմինտերնի VII կոնգրեսի (1935) պատվիրակ։ Բազմիցս ձերբակալվել է։ 1956-1957 թվականներին ակտիվ պայքար է մղել ռևիզիոնիստների և լիկվիդատորների դեմ։ 1962 թվականի հունվարից ԿԿԿ գլխավոր քարտուղարն էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 54)։
|