|
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
|
Լի Բո Յոնգ (հանգըլ՝ 이보영, հունվարի 12, 1979(1979-01-12)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի և մոդել։ Նկարահանվել է մի շարք դորամաներում (հեռուստասերիալ), ինչպիսիք են «Ես լսում եմ քո ձայնը», «Աղջիկս Սեո Յանգն է», «Երկնային պարգև ֊ 14 օր»։
Ծնվել է 1979 թվականի հունվարի 12֊ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Իր կարիերան սկսել է մասնակցելով գեղեցկության մրցույթի։ 2000 թվականին «Միս Տեջուն» մրցույթում հաղթելուց հետո դարձել է Asiana Airlines ամսագրի մոդել[2]։ Հետագայում դեբյուտել է որպես դերասանուհի և նկարահանվել բազմաթիվ նոր ծրագրերում․ նրա առաջին դերը եղել է «Ջրային ծաղիկների գյուղի մարդիկ» դորամայում։
2007 թվականին Լին Կորեայի առաջին դիզայներ Անդրեյ Կիմի կողմից պարգևատրվել է «Լավագույն դերասանուհի» մրցանակով։ Ավելի ուշ՝ 2008 թվականին նկարահանվել է Once Upon A Time ֆիլմում․ սա նրա առաջին խոշոր դերն է, որը կատարել է Փակ Յոն Վուի հետ։ Ինչպես նաև հաղթել է 44th Baeksang մրցանակաբաշխության «Լավագույն կնոջ դեր» անվանակարրգում[3]։
2005 թվականին դերասանուհին ստանում է իր առաջին դերը «Իմ աղջիկը Սեո Յանգն է» սերիալում[4], որին հաջորդում է հիմնական դերերը այնպիսի դորամաներում, ինչպիսին են «Սուհ Դոնգի բալադը», «Միսթեր Գուդբայ», «Խաղի թագուհին և հարուստի ծնունդը», որտեղ նկարահանվել է Ջի Հյուն Վուի հետ։ 2009 թվականին իր երկու էկրան բարձրացած մելոդրամաներն են «Շատ տխուր պատմությունը» և «Ես երջանիկ եմ»֊ը։
2013 թվականին Լի Ջոնգ Սուկի հետ նկարահանվել է «Ես լսում եմ քո ձայնը» դորամայում, որը որոշ ժամանակ անց հավաքում է բավականին բարձր վարկանիշ[5]։
Տարի
|
Վերնագիր
|
Դեր
|
Ալիք
|
2003 |
Փախչել գործազրկությունից |
Չա Մի Րիմ |
SBS
|
Երկարատև սեր |
Սերյունգ |
SBS
|
2004 |
Ջրային ծաղիկների գյուղի մարդիկ |
Յու Յոքյունգ |
MBC
|
Ջանգ Գիլսան |
Կուիրյե |
SBS
|
Պահպանիր վերջի պարը ինձ համար |
Յուն Սուջին |
SBS
|
2005 |
Հանդիպում |
Չոի Օմջի |
MBC
|
Իմ սիրտ, իմ սիրելի |
Յու Ինյունգ |
KBS1
|
Սեո Յանգի բալադ |
Սիլլայի Սոնհվա արքայադուստր |
SBS
|
2006 |
Միսթեր Գուդբայ |
Չոի Յունգին |
KBS2
|
Խաղի թագուհին |
Կանգ Ընսոլ |
SBS
|
2010 |
Դառնալով միլյարդատեր |
Լի Շինմի |
KBS2
|
Հարվեստ Վիլլա |
Յուն Սորին |
tvN
|
Աթենաա․ Պատերազմների Աստվածուհի |
Ջո Սույունգ |
SBS
|
2011 |
Hooray for Love |
Կանգ Ջեմի |
MBC
|
2012 |
Տղամարդ հասարակածից |
Հան Ջիվոն |
KBS2
|
Իմ աղջիկ Սո Յունգը |
Լի Սո Յունգ |
KBS2
|
2013 |
Ես լսում եմ քո ձայնը |
Ջանգ Հյե Սունգ |
SBS
|
2014 |
Երկնային պարգև - 14 օր |
Կիմ Սո Հյուն |
SBS
|