Լի Գի Յոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 6, 1896[1] |
Ծննդավայր | Ասան (քաղաք), Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա |
Վախճանվել է | օգոստոսի 9, 1984[1] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Փհենյան, ԿԺԴՀ |
Գերեզման | Patriotic Martyrs' Cemetery[2] |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Korean Artists’ Proletarian Federation? |
Պարգևներ | |
Զավակներ | Ri Pyong?[3] և Ri Jong-hyok?[4] |
Լի Գի Յոն(կորեերեն՝ 이기영, մայիսի 6, 1896[1], Ասան (քաղաք), Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա - օգոստոսի 9, 1984[1], Փհենյան, ԿԺԴՀ), հյուսիսկորեացի գրող, պետական և հասարակական գործիչ։
Լի Գի Յոնը մեծացել է աղքատ ընտանիքում։ Աշխատել է որպես ուսուցիչ։ 1922-1923 թվականներին ապրել և սովորել է Ճապոնիայում։ Կորեայի պրոլետարական արվեստի ֆեդերացիայի կազմակերպիչներից մեկն է և բազմիցս բազմիցս ենթարկվել է հետապնդումների։ 1924 թվականին առաջին անգամ իր ստեղծագործությունները հրատարակել Է «Չոսոն չիգվան» գրական հանդեսում։ Վաղ շրջանի պատմություններում («Հասարակ գյուղ», 1925) հանդես է եկել որպես կորեական գյուղացիության կենցաղագիր։ 1950 թվականից եղել է Համաշխարհային խաղաղության խորհրդի անդամ։ 1946-ից՝ Կորեա-խորհրդային բարեկամության միության նախագահ։ Պարգևատրվել է Խորհրդային Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Նրա ստեղծագործության վրա ազդեցություն են ունեցել ռուս գրողներ Պուշկինը, Գոգոլը, Տուրգենևը, Լև Տոլստոյը, Ա.Պ. Չեխովը և հատկապես Մաքսիմ Գորկին[5]։ «Գորկին իմ ուսուցիչն է և առաջնորդը», — ասել Է Լի Գի Յոնը խորհրդային ընկերների հետ հանդիպման ժամանակ։ Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ի ազդեցության տակ է գրվել Լի Գի Յոնի «Մարդկության աշխատանքը» վեպը («Ինգան Սուփ» 1936)։ Ինչպես լամանչի իդալգոն խելագարվել է ասպետական վեպերի ազդեցության տակ, այնպես էլ կորեացի գրող Հեն Հոի հերոսը՝ հարուստ ծնողների որդին, հիվանդացել է այն հիվանդությամբ, որը նրա հարազատները կոչել են «թեհաքփեն»՝ համալսարանում ստացած հիվանդություն»[6] : Հեն Հո-ն խենթացել է աշխատանքի միջոցով բարոյական ինքնակատարելագործման գաղափարով, նրան չի բավարարում ապահովված գոյությունը, որը նրան տալիս է իր հոր հարստությունը։ Որպես «Սանչո Պանսա» հանդես է գալիս երիտասարդ գյուղացի Չհոն Սիկը։ Վեպում կա մի զուգորդություն «ճակատամարտեր հողմացների դեմ»՝ գլխավոր հերոսի պայքարը ոջիլների դեմ։ Լի Գի Յոնը բավարարված չէր վեպով՝ կարծելով, որ նրա մոտ չի ստացվել. «ստիպել իր երգիծանքը ծառայել բարձր գաղափարի արտահայտմանը, դրական իդեալի բացահայտմանը»[5]։
|