Լի Ջոն Հյոն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1990[1] (34 տարեկան) Բուսան, Հարավային Կորեա[2] |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | փոփ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, կոմպոզիտոր, երաժիշտ, երգերի հեղինակ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | FNC Entertainment |
Կրթություն | Սեուլի կատարողական արվեստի դպրոց |
Անդամակցություն | CNBLUE |
Կայք | fncent.com |
Lee Jong-hyun Վիքիպահեստում |
Լի Ջոն Հյոն (կորեերեն՝ 이종현, մայիսի 15, 1990[1], Բուսան, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի երաժիշտ, երգիչ, դերասան, կիթառահար և երգերի հեղինակ։ Հարավկորեական CNBLUE ռոք խմբի նախկին վոկալիստ և կիթառահար[3]։
Նա դեբյուտ է կատարել «Ակուստիկ» ֆիլմում 2010 թվականին, դրանից հետո կայացել է նրա հեռուստատեսային դեբյուտը՝ 2012 թվականի «Ջենթլմենի արժանապատվությունը» հեռուստասերիալում[4]։ 2015 թվականին նա հայտնվել է «We Got Married» ռեալիթի շոուում[5] և նկարահանվել է «Նարնջի մարմելադ» դորամայում։
Շնվել է 1990 թվականի մայիսի 5-ին Բուսան քաղաքում։ Նա ընտանիքի երրորդ երեխան է։ Չորսից մինչև ութ տարեկան հասակում ընտանիքի հետ ապրել է Ճապոնիայում, սակայն հետո նրանք վերադարձել են Բուսան, որտեղ Ջոն Հյոնը ավարտել է տարրական և միջնական դպրոցները։
Դպրոցում զբաղվել է դյուդոյով և հաղթել քաղաքային առաջնությունում։ 2019 թվականի օգոստոսի 28-ին Լի Ջոն Հյոնը հայտարարել է, որ դուրս է գալիս CNBLUE-ից։ Հետո, մի անգամ լսելով երգերի հեղինակ և կիթառահար Էրիկ Կլեպտոնին, նա սկսել է կիթառ նվագել սովորել։
Լին զինվորական ծառայության է անցել 2018 թվականի օգոստոսի 7-ից։
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2012 | Korea Drama Awards | Լավագույն սաունդթրեք | «My Love» (Ջենթլմենի արժանապատվությունը) | Առաջադրված |
Mnet Asian Music Awards | Առաջադրված | |||
MelOn Music Awards | TStore-ի լավագույն երգ | Առաջադրված | ||
Լավագույն սաունդթրեք | Առաջադրված | |||
SBS Drama Awards | Նոր աստղ | Ջենթլմենի արժանապատվությունը | Հաղթանակ | |
2013 | Seoul Music Awards | Լավագույն սաունդթրեք | «My Love» (Ջենթլմենի արժանապատվությունը) | Հաղթանակ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Ջոն Հյոն» հոդվածին։ |
|