![]() | |||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 1998 (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լիամ Սքեյլզ (անգլ.՝ Liam Scales, օգոստոսի 8, 1998, Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, «Սելտիկ» ակումբի և Իռլանդիայի հավաքականի հարձակվող:
Սքեյլզը «Արկլոկ Թաուն» և «ՅՈՒԿԴ» ակումբների սան է։ 2016 թվականի հուլիսի 8-ին «Կաբինտիլիի» դեմ խաղում վերջինիս կազմում նորամուտն է նշել Իռլանդիայի առաջին լիգայում[1]: «Ատլոն Թաունի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «ՅՈՒԿԴ-ի» կազմում: 2018 թվականին ֆուտբոլիստն օգնել է ակումբին դուրս գալ էլիտա։ 2019 թվականի փետրվարի 15-ին «Դերի Սիթիի» դեմ խաղում նորամուտն է նշել Իռլանդիայի առաջնությունում[2]: 2020 թվականին տեղափոխվել է «Շեմրոկ Ռովերս»[3][4]: Փետրվարի 15-ին «Բոհեմի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[5]: «Դանդոլկի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Շեմրոկ Ռովերսի» կազմում: Ակումբի կազմում երկու անգամ հաղթել է առաջնությունում։
2021 թվականին տեղափոխվել է շոտլանդական «Սելտիկ»[6][7]: Դեկտեմբերի 5-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[8]: Այդ նույն խաղում խփել է առաջին գոլը «Սելտիկի» կազմում: Մեկնարկային մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է չեմպիոն և նվաճել Շոտլանդիայի գավաթը:
2022 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Աբերդին»[9]: Հուլիսի 10-ին «Պիտերհեդի» դեմ շոտլանդական Լիգայի Գավաթի խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[10]: 2023 թվականի ապրիլի 23-ին «Ռեյնջերսի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Աբերդինի» կազմում[11]: Վարձակալության ավարտից հետո ֆուտբոլիստը վերադարձել է «Սելտիկ»։
2023 թվականի հոկտեմբերի 13-ին Հունաստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում նորամուտն է նշել Իռլանդիայի հավաքականի կազմում[12]:
Թիմային
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիամ Սքեյլզ» հոդվածին։ |
|