Լիլ Բաբ | |
---|---|
![]() | |
Տեսակ | kitten? և կենդանի դերասան |
Սեռ | Իգական |
Ծնվել է | 2011 հունիսի 21[1] |
Ծննդավայր | Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ |
Սատկել է | դեկտեմբերի 1, 2019[2][3] (8 տարեկան) |
Սատկելու վայր | Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տեր | Մայք Բրիդավսկի |
Քաշ | 1,8 կիլոգրամ[4] |
lilbub.com(անգլ.) | |
![]() |
Լիլ Բաբ (hունիլի 21, 2011 - դեկտմբերի 1, 2019), ամերիկյան կատու, որը հայտնի է իր յուրահատուկ արտաքինով։ Նրա լուսանկարները առաջին անգամ հրապարակվել են Tumblr-ում 2011 թվականի նոյեմբերին։
Լիլ Բաբն իր եղբայրներից ամենափոքրն էր, որը ծնվել էր վայրի մորից։ Նա ծնվել է մի քանի գենետիկ մուտացիաներով, նրան ստիպված են եղել կերակրել շշից և նրան դժվար է եղել որդեգրվել։ Լիլ Բաբն ունեցել է կատուների գաճաճության ծայրահեղ ձևը, որի արդյունքում նրա վերջույթները և ստորին ծնոտը եղել են բավականին փոքր՝ համեմատած նրա մարմնի մնացած մասերի հետ։ Կարճացած ստորին ծնոտը նշանակել է, որ, ի թիվս այլ բաների, նա չէր կարող լեզուն պահել բերանում։ Նրա սեփականատերը՝ Մայք Բրիդավսկին, որդեգրել է նրան, երբ նրա ընկերները խնդրել են նրան՝ կատվին տուն տալ։ Երբ Բրիդավսկին առաջին անգամ նրան վերցրել է ձեռքերի մեջ, նա ասել է. «Հեյ, ընկեր»[5][6]։
Լիլ Բաբը տառապել է օստեոպաթրոզով, և ստացել է համապատասխան դեղորայք[7][8]։ 2012 թվականի վերջին, «Lil Bub & Friendz» ֆիլմի նկարահանումների ժամանակ, նա առողջական լուրջ շրջան է ունեցել, և Ինդիանապոլսի մասնագետը նրա մոտ ախտորոշել է օստեոպաթրոզ[7][9]։ Լիլ Բաբի կարճ ոտքերը և օստեոպաթրոզը սահմանափակել են նրա շարժումները, բայց այն կոչվել է «ֆանտաստիկ թերզարգացած»։ Ճանապարհորդություններից տատանումները նույնպես ոչնչացնում են օստեոկլաստները[10]։
Մի խումբ անձինք արշավ են սկսել Experiment.com կայքում, որպեսզի վերծանեն Լիլ Բաբի գենոմը։ Այս նախագծի նպատակը կայանում էր նրանում, որպեսզի ավելի լավ հասկանան Լիլ Բաբի յուրահատուկ տեսքը։ Ընկերությունը հասել է իր ֆինանսավորման նպատակին 2015 թվականի մայիսի 25-ին[11]։ Գիտնականները պարզել են, որ Լիլ Բաբը մուտացիա է ունեցել RANK/TNFRSF11A գենում, որը հայտնաբերվել է նաև մեկ մկան և տասնհինգ մարդու մոտ։ Լիլ Բաբի վերաբերյալ նրանց հետազոտությունը հրապարակված է bioRxiv կայքում[12][13]։
Բրիդավսկին տարբեր ապրանքներ է վաճառել Լիլ Բաբ կեղծանունով և շահույթի մեծ մասը նվիրաբերել կենդանիների փրկության խմբերին[5]։ Գումարի մի մասը օգնել է նաև Բրիդավսկուն վճարել իր ձայնագրման ստուդիայի վեցամսյա վարձավճարը[5]։ Բրիդավսկին ուներ «ոչ մեկին ոչ մի բանի համար չդիմելու» քաղաքականություն և որոշել է պայմանագիր չկնքել գործակալ Բեն Լեշեսի հետ, որի հաճախորդներից էր Grumpy Cat-ը[5][14]։ Lil Bub’s Lil Book: the Extraordinary Life of the Most Amazing Cat on the Planet-ը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։
Լիլ Բաբը մահացել է քնած ժամանակ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին։ Նրա սեփականատիրոջ խոսքով՝ Լիլ Բաբը իր մահվան պահին պայքարելիս է եղել ագրեսիվ ոսկրային վարակի դեմ[15]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլ Բաբ» հոդվածին։ |
|