Լիլիթ Դավթի Գալոյան | |
---|---|
Լիլիթ Գալոյան | |
2013 թվականին | |
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կոչում | Գրոսմայստեր (2009) Միջազգային վարպետ (2010) |
Ներկայիս վարկանիշ | 2285 |
ՖԻԴԵ համար | 13301314 |
365chess | Lilit_Galojan |
Chesstempo համար | 68066 |
ICCF համար | 68066 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2014[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[1] և Կանանց շախմատային օլիմպիադա 2002[1] |
Lilit Galojan Վիքիպահեստում |
Լիլիթ Դավթի Գալոյան (հունիսի 17, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2009)[2][3][4], տղամարդկանց միջազգային վարպետ (2010), Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի (2008, 2009)։ Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ (2002, 2005, 2008-2017)[5]։
Համարվում է երրորդ հայ շախմատիստուհին, որը նվաճել է տղամարդկանց միջազգային վարպետի կոչումը։
2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գիտխորհրդի կողմից Լիլիթ Գալոյանին շնորհվել է մանկավարժության դոցենտի գիտական կոչում[6]։
Լիլիթ Գալոյանը ծնվել է 1983 թվականին, Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է ութ տարեկանում։ Շախմատային հաջողությունների մեջ մեծ դեր են ունեցել Լիլիթի հայրը և եղբայրը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Լևոն Գալոյանը։
2002 թվականին ընդգրկվել է Հայաստանի կանանց հավաքականում՝ Շախմատային օլիմպիադային մասնակցությունը եղել է Լիլիթ Գալոյանի Հայաստանից դուրս երրորդ միջազգային մրցաշարը։
Մասնակցել է շախմատի համաշխարհային հինգ օլիմպիադայի՝ 35-րդ (Սլովենիա, Բլեդ 2002), 38-րդ (Գերմանիա, Դրեզդեն 2008), 39-րդ (Ռուսաստան, Խանտի Մանսիյսկ 2010), 40-րդ (Թուրքիա, Ստամբուլ 2012), 41-րդ (Նորվեգիա, Տրոմսյո 2014)։
«Օլիմպիադա խաղալը պատասխանատու է, քանի որ ոչ միայն քեզ համար ես խաղում, այլ մի ամբողջ թիմի, իսկ քո ամեն մի քայլը կարող է հաջողություն բերել թիմին կամ դժվարության առջև կանգնեցնել[3]»։ - Լիլիթ Գալոյան
|
Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի մարզական լրագրության և շախմատի ամբիոնը և ստացել լրագրության բակալավրի աստիճան՝ մարզական լրագրություն մասնագիտությամբ և ֆիզիկական կուլտուրայի մագիստրոսի աստիճան՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ։
Մի շարք միջազգային մրցաշարերի մրցանակակիր և հաղթող է՝
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1998 | 2125 | 2125 | 2125 | 2125 | ||||||||||
1999 | 2114 | 2114 | 2114 | 2114 | ||||||||||
2000 | 2114 | 2114 | 2114 | 2114 | 2114 | |||||||||
2001 | 2148 | 2148 | 2146 | 2146 | 2148 | 2146 | ||||||||
2002 | 2163 | 2163 | 2214 | 2236 | 2236 | 2163 | ||||||||
2003 | 2242 | 2242 | 2257 | 2257 | 2257 | 2242 | ||||||||
2004 | 2236 | 2227 | 2244 | 2239 | 2244 | 2227 | ||||||||
2005 | 2242 | 2256 | 2223 | 2270 | 2270 | 2223 | ||||||||
2006 | 2253 | 2251 | 2257 | 2206 | 2257 | 2206 | ||||||||
2007 | 2200 | 2212 | 2212 | 2228 | 2228 | 2200 | ||||||||
2008 | 2263 | 2295 | 2290 | 2305 | 2305 | 2263 | ||||||||
2009 | 2316 | 2323 | 2338 | 2326 | 2348 | 2348 | 2316 | |||||||
2010 | 2374 | 2380 | 2402 | 2384 | 2373 | 2385 | 2402 | 2373 | ||||||
2011 | 2385 | 2377 | 2377 | 2389 | 2389 | 2383 | 2389 | 2377 | ||||||
2012 | 2366 | 2364 | 2349 | 2349 | 2349 | 2349 | 2326 | 2326 | 2326 | 2366 | 2326 | |||
2013 | 2326 | 2326 | 2323 | 2323 | 2320 | 2320 | 2320 | 2319 | 2320 | 2301 | 2301 | 2317 | 2326 | 2301 |
2014 | 2317 | 2317 | 2317 | 2308 | 2308 | 2308 | 2277 | 2275 | 2275 | 2275 | 2275 | 2275 | 2317 | 2275 |
2015 | 2283 | 2283 | 2277 | 2277 | 2275 | 2298 | 2298 | 2298 | 2298 | 2298 | 2298 | 2295 | 2298 | 2275 |
2016 | 2295 | 2295 | 2303 | 2303 | 2296 | 2296 | 2288 | 2288 | 2290 | 2290 | 2290 | 2290 | 2303 | 2288 |
2017 | 2290 | 2290 | 2290 | 2290 | 2277 | 2277 | 2277 | 2296 | 2291 | 2291 | 2291 | 2300 | 2300 | 2277 |
2018 | 2300 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2300 | 2285 |
2019 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 |
2020 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 |
2021 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 |
2007–2020 թվականներին դասավանդել է շախմատ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, 2012 թվականից դասավանդում է Ճարատարապետության ու Շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։
Երկու բուհերի թիմերը Լիլիթ Գալոյանի գլխավորությամբ ճանաչվել են մի շարք միջբուհական անհատական և թիմային մրցաշարերի հաղթողներ և արժանացել մեդալների Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև միջբուհական անհատական մրցաշարերի ժամանակ բարձր արդյունքի համար նրա ուսանողները երկու անգամ նվաճել են տարվա լավագույն ուսանող-մարզիկ տիտղոսը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիթ Գալոյան» հոդվածին։ |
|