Լին Ֆլևելինգ անգլ.՝ Lynn Flewelling | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Lynn Elizabeth Beaulieu |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1958[1] (66 տարեկան) կամ 1958[2][3] |
Ծննդավայր | Presque Isle, Արուստուկ շրջան, Մեն, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մենի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | The Nightrunner Series? |
Աշխատավայր | University of Redlands? |
Կայք | sff.net/people/Lynn.Flewelling/ |
Լինն Ֆլևելինգ (անգլ.՝ Lynn Flewelling, հոկտեմբերի 20, 1958[1] կամ 1958[2][3], Presque Isle, Արուստուկ շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող։
Ֆլևելինգը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ-ի Մեն նահանգի Պրեսկ-Այլ քաղաքում։
Սովորել է Մեն նահանգի համալսարանում։ Սովորել է անգլիական գրականություն և պատմություն։ Ունի ուսուցչի դիպլոմ։
Մեն նահանգի համալսարանն ավարտելուց հետո Արիգոնայի համալսարանում սովորել է անասնաբուժություն, Ջորջթաունի համալսարանում՝ լրագրություն և անտիկ մշակույթ։
Հասցրել է աշխատել տարբեր բնագավառներում. եղել է ուսուցիչ, կատարել է գյուղատնտեսական աշխատանքներ, աշխատել է գրասենյակում, եղել է ներկարար, անասնաբույժի օգնական, զարդեր վաճառող, խմբագրող և լրագրող։ Շատ է ճանապարհորդել։
Լին Ֆլևելինգի նախկին ամուսինն է Դուգլաս Ֆլևելինգը (1981 թվականից)։ Ունի երկու որդի։
Ֆլևելինգի առաջին գիրքը՝ «Մութ աստծո վրեժը», ներկայացվել է Compton Crook/Stephen Tall Award մրցանակի։ «Դավաճանի լուսինը», «Hidden Warrior» վեպերն անցել են Spectrum Award մրցանակաբաշխության եզրափակիչ։ Ներկայումս Ֆլևելինգի գրքերը թարգմանված են տարբեր լեզուներվ և վաճառվում են ավելի քան 13 երկրներում։ Նրա աշխատանքները բարձր են գնահատվել այնպիսի գրողների կողմից, ինչպիսիք են Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը[4], Օրսոն Սքոտ Կարդը[5][6][7], Էլիզաբեթ Հենդը, Ռոբին Հոբբը, Կետրին Կուրտցը։ «Գիշերային թափառաշրջիկներ» շարքի առաջին 3 գրքի էկրանավորման իրավունքը գնել է Csquared Pictures անկախ կինոընկերությունը, սակայն նկարահանումները դեռ սկսված չեն[8]։
Լին Ֆլևելինգը նշում է, որ իր ստեղծագործական աշխատանքների վրա ազդեցություն են թողել Ռեյ Բրեդբերիի, Ուիլյամ Ֆոլքների, Թոմաս Սթեռնս Էլիոթի, Հոմերոսի, Սթիվեն Քինգի, Օուտուս Ջոյս Քերոլի, Վիլյամ Շեքսպիրի, Էռնեստ Հեմինգուեյի, Մերի Ռենոյի, Էնն Ռայսի, Արթուր Կոնան Դոյլի աշխատանքները։ Գրողը նաև հիանում է Այզեկ Ազիմովի, Քլայվ Սթեյփլս Լյուիսի, Թոնի Մորիսոնի, Շերլի Ջեքսոնի, Ուայտ Էլվին Բուրկսի, Ջեյմս Մեթյու Բարրիի, Մայքլ Մուրկոկի աշխատանքներով[9]։
Իր աշխատանքներում գրողը շատ հաճախ է անդրադառնում այն հարցերին, որոնք կապված են գենդերների և ԼԳԲՏ-ների հետ։ Ֆանտաստիկ ժանրի գրքերում ԼԳՏԲ ներկայացուցիչների բացակայությունը կամ քիչ լինելուն ի պատասխան Լինն իր Գիշերային թափառաշրջիկներ գրքում ստեղծել է երկու բիսեքսուալ կերպարներ[10]։ Թամիրյան տրիադա-ի հերոսը ծանր է տանում սեռի և գենդերային փոփոխությունները։
|