Լյուսի Բեկոն անգլ.՝ Lucy Bacon | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30, 1857 |
Ծննդավայր | Pitcairn, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | հոկտեմբերի 17, 1932 (75 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դիզայնի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ամերիկյան իմպրեսիոնիզմ |
![]() |
Լյուսի Բեկոն (անգլ.՝ Lucy Bacon, հուլիսի 30, 1857, Pitcairn, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 17, 1932, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի-իմպրեսսիոնիստ և ուսուցիչ։
Լյուսի Բեկոնը ծնվել է 1857 թվականին Նյու Յորք նահանգի Պիտկիրն քաղաքում[1][2]։ Սովորել է նյույորքյան Գեղարվեստական ուսանողական լիգայի դասընթացներում, այնուհետ սովորել է Նյու Յորքի Դիզայնի ազգային ակադեմիայում։ 1892 թվականին մեկնել է Փարիզ և այնտեղ ընդունվել է Կոլարոսի ակադեմիա։ Չբավարարվելով ստացված գիտելիքներից՝ Բեկոնն օգնություն է խնդրում նկարչուհի Մերի Կեսսետից[3], որը ծանոթացնում է իր հայրենակից-ամերիկուհուն Կամիլ Պիսսարոյի հետ, ով այդ ժամանակ բնակվում էր Փարիզի կողքի Էրանի (ֆր.՝ Éragny)) փոքրիկ քաղաքում։ Տեղափոխվելով Էրանի՝ Լյուսի Բեկոնը նկարում է մի շարք կտավներ իմպրեսսիոնիստական ոճով, չնայած առողջական խնդիրների պատճառով ստիպված էր ավելի ու ավել քիչ նկարել։
1896 թվականին Լյուսի Բեկոնը վերադառնում է Ամերիկա և բնակություն է հաստատում կալիֆորնիական Սան Խոսե քաղաքում՝ բժիշկների խորհուրդի համաձայն։ Այստեղ նա ստեղծում է արվեստանոց, որտեղ շատ է նկարում և միաժամանակ արվեստի դասեր տալիս տեղի դպրոցում։ 1898 թվականին կայանում է Լյուսի Բեկոնի անհատական ցուցահանդեսը Սան Ֆրանցիսկոյի արվեստների ասսոցացիայի կողմից Vickery, Atkins and Torrey ցուցասրահում։ 1905 թվականին Բեկոնը դադարեցնում է զբաղվել գեղանկարչությամբ, որպեսզի նվիրի իրեն կրոնին։ 1909 թվականից նա ապրել է Սան Ֆրանցիսկոյում։ Կյանքի այդ շրջանի մասին քիչ բան է հայտնի[4][5]։
Garden Landscape made between Բեկոնի 1894 և 1896 թվականներին ստեղծած Garden Landscape կտավը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստի թանգարանում[6]։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուսի Բեկոն կատեգորիայում։ |