Լյուսիեն-Անատոլ Պրևո-Պարադոլ ֆր.՝ Lucien-Anatole Prévost-Paradol | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1829[1] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | հուլիսի 20, 1870[1] (40 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Գերեզման | Père-Lachaise Cemetery - Division 6 |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց |
Մասնագիտություն | լրագրող, դիվանագետ, գրող և ակնարկագիր |
Ծնողներ | հայր՝ Լեոն Հալևի, մայր՝ Lucinde Paradol? |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of France to the United States? և seat 37 of the Académie française? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆրանսիական ակադեմիա |
![]() |
Լյուսիեն-Անատոլ Պրևո-Պարադոլ (ֆր.՝ Lucien-Anatole Prévost-Paradol fr, օգոստոսի 8, 1829[1], Փարիզ - հուլիսի 20, 1870[1], Վաշինգտոն, ԱՄՆ), 19-րդ դարի 2-րդ կեսի ֆրանսիացի լրագրող և էսսեիստ։
Պրևո-Պարադոլը ծնվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, օպերային երգչուհի Լյուսինդա Պարադոլի և գրող Լեոն Հալևիի միջև եղած անկանոն կապի արդյունքում: Ավելի ուշ՝ երբ Հալևին ամուսնացել է Ալեքսանդրինա Լը Բասի հետ, վերջինս համաձայնել է որդեգրել երեխային, որը մեծացել է իրենց երեխաների հետ:
Պրևո-Պարադոլը սովորել է Բուրբոն քոլեջում, ապա ընդունվել է նշանավոր Էկոլ Նորմալ ֆր.՝ École Normale բարձրագույն դպրոցը: 1855 թվականին նշանակվել է Էքսի համալսարանի ֆրանսիական գրականության պրոֆեսոր։ Նա այդ պաշտոնն զբաղեցրել է հազիվ մեկ տարի, ապա թողնելով այն՝ դարձել է «Journal des debats» ամսագրի առաջատար թղթակիցը: Նա գրել է նաև «Courrier du dimanche», շատ կարճ ժամանակ` «La Presse» թերթերի համար:
Պրևո-Պարադոլի գլխավոր աշխատություններն են՝ «Essais de politique et de littérature»-ը (երեք մաս, 1859–1866) և «Essais sur les moralistes français»֊ը (1864)։ Նա, սակայն, ավելի շատ եղել է լրագրող, քան գրքերի հեղինակ, ինչպես նաև եղել է կայսրության գլխավոր ընդդիմախոսներից մեկը և հանդես է եկել չափավոր լիբերալիզմի դիրքերից: Այդ ռեժիմի օրոք նա անցել է լրագրողի սովորական դժվարությունները, նույնիսկ՝ բանտարկվել։ 1865 թվականին նա ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ։
Իր հասարակական և գրական գործունեության սկզբում լինելով կայսրության հակառակորդ՝ Պրևո-Պարադոլն աստիճանաբար իջեցրել է քննադատության տոնայնությունը և, ի վերջո, 1870 թվականին Էմիլ Օլիվյեի կառավարության ձևավորումից հետո դարձել է դրա ջերմ պաշտպանը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նրան նշանակել են Ֆրանսիայի դեսպան Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Բայց հազիվ է անցել իր նոր պարտականությունների կատարմանը, երբ ստացել է Ֆրանսիայի վրա Գերմանիայի հարձակման լուրը: Երկրի խաղաղ զարգացման նրա հույսերը միանգամից խորտակվել են, նա խզել է կապերը հին ընկերների հետ, նորերից էլ կարճ ժամանակ անց հիասթափվել է և աղետը հաղթահարելու ուժ չգտնելով իր մեջ՝ ինքնասպանություն է գործել:
Պրևո-Պարադոլը ինքնասպանություն է գործել Վաշինգտոնում հրազենային կրակոցով։ 1870 թվականի հուլիսի 11-ին նա Ֆրանս-պրուսական պատերազմի պատճառով կրակել է ինքն իր վրա և ինը օր անց մահացել Միացյալ Նահանգներում, որտեղ եղել է որպես Ֆրանսիայի դեսպանի պաշտոնակատար։
2
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսիեն-Անատոլ Պրևո-Պարադոլ» հոդվածին։ |
|