Լորեն Բուշ Լորեն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1984[1][2][3] (40 տարեկան) |
Ծննդավայր | Դենվեր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ և Քինկեյդ դպրպց |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի և նորաձևության դիզայներ |
Ամուսին | David Lauren? |
Ծնողներ | հայր՝ Neil Bush?, մայր՝ Sharon Smith? |
![]() |
Լորեն Պիրս Բուշ Լորեն (անգլ.՝ Lauren Pierce Bush Lauren, հունիսի 25, 1984[1][2][3], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի մոդել և դիզայներ[4]։ Լորենը «FEED Projects»-ի համահիմնադիրը, գլխավոր և ստեղծագործական տնօրենն է։
Նա նախկին նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշի թոռնուհին է և Ջորջ Ու. Բուշի՝ զարմուհին։
Լորենը, ինչպես նրա եղբայրը՝ Էշլին և քույրը՝ Պիրսը, ավարտել է Տեխասի Հյուստոն քաղաքի միջնակարգ դպրոցը[5]։ Ապա նա սկսել է նորաձևություն և դիզայն ուսումնասիրել Պարսոնի դիզայնի դպրոցում և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի դպրոցում։ 2006 թվականին Լորենը ավարտել է Փրինսթոնի համալսարաը՝ «մարդաբանություն» մասնագիտության բակալավրի աստիճանով[6]։
Ունենալով 168 սմ հասակ՝ Լորենը սկսել է մոդել աշխատել։ Նա հայտնվել է «Vogue» և «Vanity Fair» ամսագրերի շապիկներին, նաև «Tommy Hilfiger» հագուստի գովազդում։ Բուշը նաև գովազդել է «Abercrombie & Fitch» ապրանքանիշը և աշխատել է դիզայներներ Գայ Մաթիոլոյի և Այզեկ Միզրախի հետ։ Լորենը հայտնվել է նաև հեռուստատեսությունում, խաղացել է «Ընկերներ» սերիալի մեկ սերիայում[7][8]։ Բացի այդ, զբաղվել է բարեգործությամբ և ուսանողական տարիներին եղել է բարի կամքի դեսպան Չադում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում[9][10]։
2007 թվականին Բուշը դարձել է «FEED Projects»-ի համահիմնադիր՝ Էլեն Գուստաֆսոնի հետ միասին[11]։ «FEED Projects»-ը պատրաստում է պայուսակներ, որի վաճառքի ողջ հասույթը փոխանցվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրին[12][13]։ FEED-ի պայուսակները պատրաստված են 100%-անոց օրգանական, էթիկապես ընդունելի նյութերից։ Ծրագիրն ուղղված է մեկ տարվա ընթացքում 1 աշակերտի ճաշով ապահովելուն։ Լորենը նաև ստեղծել է «FEED USA» ծրագիրը, որն ուղղված է ԱՄՆ-ում դպրոցականների սննդի առողջացմանը։
2008 թվականի սեպտեմբերի 11-ին Բուշը թողարկել է հագուստի իր գիծը՝ «Lauren Pierce» անվան տակ[14]։
2011 թվականի սեպտեմբերի 4-ից Լորենը ամուսնացած է Դևիդ Լորենի հետ, որի հետ մինչ իրենց ամուսնությունը հանդիպել է 7 տարի։ Ամուսիններն ունեն երկու որդի՝ Ջեյմս Ռիչարդ Լորենը[15] և Մաքս Ուոքեր Լորենը[16]։
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորեն Բուշ Լորեն» հոդվածին։ |
|