Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Լորենսո Անտոնիո Մելգարեխո Սանաբրիյա | |||||||||||||||||||||||
Ազգությունը | պարագվայցի | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պարագվայ | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 10, 1990[1] (34 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լոմա Գրանդե, Cordillera Department, Պարագվայ | |||||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | աջ կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | «Սպարտակ» | |||||||||||||||||||||||
Համար | 25 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լորենսո Անտոնիո Մելգարեխո Սանաբրիյա (իսպ.՝ Lorenzo Antonio Melgarejo Sanabria, օգոստոսի 10, 1990[1], Լոմա Գրանդե, Cordillera Department, Պարագվայ), պարագվայցի ֆուտբոլիստ, Մոսկվայի Սպարտակ ակումբի կիսպաշտպան։ Հանդես է գալիս պարագվայի ազգային հավաքականում։ Պրոֆեսիոնալ մակարդակով բացի դարպասապահի դիրքից նա խաղացել է բոլոր դիրքերում։
Մելգարեխոն սկսել է իր ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան պարագվայի «Հոկտեմբերի 12» ակումբում երբ 19 տարեկան էր։ Առաջին իսկ մրցաշրջանում ակումբի կազմում նա 19 խաղերում 7 անգամ գրավել է հակառակորդի դարպասը։ 2010 թվականին Լորենսո Մելգարեխոն Օլիմպիա ֆուտբոլային ակումբից ստացավ առաջարկ, իսկ մրցաշրջանն ավարտեց պարագվայի «Ինդեպենդենտե» ակումբում։ Անցկացնելով շատ հաջող մրցաշրջան «Ինդեպենդենտեի» կազմում 17 խաղերում 8 գոլ խփելու համար, նա միացել է Պորտուգալիայի գրանդին՝ «Բենֆիկաին»։ «Բենֆիկան» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Ինդեպենդենտեին» վճարել է 700 հազար եվրո։
Ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո Բենֆիկան ֆուտբոլիստին վարձավճարով հանձնում է «Պուսուշ դե Ֆերեյրա» ակումբին, որը հանդես էր գալիս Պորտուգալիայի բարձրագույն առաջնությունում։ Այստեղ Լորենսոն անցկացրել է փայլուն մրցաշրջան, և ամրապնդվել տեղի թիմի հիմնական կազմում։ Ավելի քան 29 խաղերում պարագվայցի հարձակվողը կարողանում է 10 անգամ գրավել մրցակիցների դարպասը։ Խփած գոլերի թիվը բավականեցրել է Մելգարեխոին Պորտուգալիայի առաջնության 2011/12 մրցաշրջանում լինել լավագույն ռմբարկուների տասնյակում։
Վարձակալության ժամկետի վերջում ֆուտբոլիստը վերադարձավ «Բենֆիկա», ակումբի ղեկավարությունը որոշեց Լորենսո Մելգարեխոին ընդգրկել թիմի հիմնական կազմում և խաղացողի պայմանագիրը երկարացնել մինչև 2018 թվականը։ Մինչ այդ խաղացողի պայմանագիրը գործում էր մինչև 2012 թվականի սեպտեմբերի 17-ը։ Նոր պայմանագրում սահմանված է, որ այն խզվելու դեպքում ֆուտբոլիստին կվճարվի 30 մլն եվրո։ Մրցաշրջանի առաջին իսկ խաղերում Մելգարեխոն պարբերաբար հայտնվել է դաշտում։ Իր դեբյուտը «Բենֆիկայի» կազմում կայացել է 2012 թվականի օգոստոսի 18-ին «Բրագաի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ Մելգարեխոն հանդես գալով կիսապաշտպանության ձախ կողմում, աչքի է ընկել ինքնագոլով։ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին շոտլանդական «Սելտիկի» դեմ խաղում նա նշել է իր նորամուտը Չեմպիոնների Լիգայում։
2013 թվականի սեպտեմբեր 2-ին Մելգարեխոն տեղափոխվել է ռուսական «Կուբան» ակումբ, որը նրա համար վճարել է 5 միլիոն եվրո[2][3][4] նույն թվականի սեպտեմբերի 15-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում Մելգարեխոն նշեց իր դեբյուտը Ռուսական Պրեմիեր լիգայում[5]։ Իր առաջին գոլը Կուբանի կազմում նա խփել է 2013/14 մրցաշրջանի Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում անցկացվող «Զվեզդայի» դեմ խաղում[6]։ Եվրոպայի լիգայի շվեյցարական «Սենտ Գալենի»[7] և իսպանական «Վալենսիայի»[8] դեմ հանդիպումներում Լորենսոն երեք անգամ գրավել է մրցակիցների դարպասը։ Կրասնոդարի ակումբում Մելգարեխոն կարողացավ դառնալ թիմի առաջատարը և անփոխարինելի խաղացողներից մեկը։
2016 թվականի փետրվարի 8-ին Լորենսոն տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», ակումբի հետ ստորագրելով 4,5 տարվա պայմանագիր[9]։ Մելգարեխոն Լուկաս Բորիոսից հետո «Սպարտակ»-ի կազմում դարձավ երկրորդ պարագվայցին։ Մարտի 6-ին Մոսկովյան «դերբիում» «ԲԿՄԱ-ի» դեմ խաղում Լորենսոն կատարեց իր դեբյուտը նոր թիմի կազմում[10]։ Մայիսի 16-ին Գրոզնիյան «Թերեքի» դեմ խաղում, նա խփեց իր առաջին գոլը «Սպարտակ»-ի կազմում[11]։
2009 թվականին Պարագվայի երիտասարդական հավաքականի կազմում Մելգարեխոն մասնակցել է Աշխարհի երիտասարդական գավաթի խաղարկությանը, որը անցկացվում էր Եգիպտոսում։ Մրցաշարում նա խաղացել է Տրինիդադ և Տոբագոի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ[12]։
2012 թվականի նոյեմբերի 15-ին Գվատեմալայի հավաքականի դեմ ընկերական խաղում Լորենսոն նշեց իր դեբյուտը Պարագվայի ազգային հավաքականում, երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Միգելյա Սամուդիոյի փոխարեն[13]։ Նա 2014 թվականին հայտավորվել է մի Աշխարհի առաջնության որակավորման խաղերին մասնակցելու համար, բայց ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել։ 2013 թվականի օգոստոս 14-ին Գերմանիայի հավաքականի դեմ խաղում որն անցկացվում էր Կայզերսլաուտերնեում, նա փոխարինվել է Միգել Սամուդիոին։ խաղն ավարտվել է 3։ 3 հաշվով[14]։ Այս ամենից հետո նա չի հայտնվել Պարագվայի ազգային հավաքականի կազմում։
{{cite web}}
: Unknown parameter |6lang=
ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենսո Մելգարեխո» հոդվածին։ |
|