Լուիզա Օտտո-Պետերս | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1819[1][2][3][…] |
Ծննդավայր | Մայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4] |
Մահացել է | մարտի 13, 1895[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] |
Գերեզման | Լայպցիգ |
Քաղաքացիություն | Սաքսոնիայի թագավորություն |
Մասնագիտություն | լրագրող, գրող, խմբագիր և հրապարակախոս |
Ծնողներ | հայր՝ Fürchtegott Wilhelm Otto? |
Louise Otto-Peters Վիքիպահեստում |
Լուիզա Օտտո-Պետերս (գերմ.՝ Louise Otto-Peters, մարտի 26, 1819[1][2][3][…], Մայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - մարտի 13, 1895[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի գրող, բանաստեղծ, լրագրող, բանավիճող, ֆեմինիստ, հասարակական գործիչ։
Լուիզա Օտտո-Պետերսը ծնվել է 1819 թվականի մարտի 26-ին Մայսենում՝ դատավորի ընտանիքում։
Եղել է համաշխարհային գերմանական կանանց շարժման հիմնադիրն է ու առաջնորդը, այդ միության «Neue Bahnen» տպագիր օրգանի խմբագիրը, որը հրատարակվում էր Լայպցիգում մինչև նրա մահը։ Նա հաստատապես համոզված էր, որ գերմանացի կինն իրեն պատկանող տեղը կստանա գերմանական պետությունում առաջին հերթին իր լավ կրթության շնորհիվ։ Նրա քաղաքական իդեալները ձևավորվել են 1848 թվականին՝ «Ժողովուրդների գարնան» ժամանակ։
1849-1852 թվականներին կանանց համար հրատարակել է «Frauen-Zeitung» ամսագիրը, որը Գերմանիայում առաջին անգամ պրոպագանդել է կանանց իրավունքների համար պայքարի քաղաքական նպատակները։
1858 թվականին ամուսնացել է լիբերալ գրող Ավգուստ Պետերսի հետ, բայց ամուսինները երեխաներ չեն ունեցել, այդ պատճառով էլ Լուիզա Օտտո-Պետերսն իր քաղաքական, լրագրողական և գրական գործունեությունը չի ընդհատել։
Ինչպես պնդել է Կլարա Ցետկինը՝ Լ. Օտտո-Պետերսը մնացել է «իր դասի գերին»՝ միայն երբեմն փորձելով դուրս գալ այդ արգելքներից։
Հեղինակ է սոցիալ-քննադատական վեպերի, վիպակների և քաղաքական ակնարկների, որոնցում ներկայացրել է արդյունաբերական աշխատողների աղքատությունը և նրանց բողոքներն ընդդեմ հարստահարումների, Լայպցիգի ապստամբության արյունալի ճնշումը, նրանց, կանանց իրավունքների համար մղված շարժումները։ Նա հրատարակել է պոեզիայի և պատմա-գեղարվեստական մի շարք ժողովածուներ, որոնցում արտացոլված են 19-րդ դարի կեսերի բուռն ժամանակները։
Գրել է Օտտո Շտեռն կեղծանունով։
Լուիզա Օտտո-Պետերսի տպագրված աշխատանքները մեջբերված են An Encyclopedia of Continental Women Writers հանրագիտարանից[5] :
Վեպեր.
Վիպակներ և պատմվածքներ.
Բանաստեղծություններ.
Այլ.
Օպերայի լիբրետոներ.
Ամսագրերի խմբագրող կամ համախմբագիր.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Օտտո-Պետերս» հոդվածին։ |
|