Լուռ գիշեր, մահացու գիշեր անգլ.՝ Silent Night, Deadly Night | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | սարսափ ֆիլմ[1], սլեշեր, թրիլեր և սուրբծննդյան ֆիլմ |
Գործողության վայր | Յուտա |
Շարքի մասն է | Silent Night, Deadly Night? |
Ռեժիսոր | Charles Sellier? |
Սցենարիստ | Michael Hickey? |
Երաժշտություն | Perry Botkin Jr.? |
Օպերատոր | Henning Schellerup? |
Խմբագիր | Michael Spence?[2] |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Դիստրիբյուտոր | TriStar Pictures և Նեթֆլիքս |
Տևողություն | 79 րոպե |
Շարք | Silent Night, Deadly Night? |
Թվական | 1984 |
MPAA վարկանիշ | R? |
Բյուջե | 750 000 $ |
Շահույթ | 2 500 000 $ |
«Լուռ գիշեր, մահացու գիշեր» (անգլ.՝ Silent Night, Deadly Night), ռեժիսոր՝ Չարլզ Սելլեր կրտսեր, 1984 թվականի ամերիկյան պաշտամունքային[3][4] սլեշեր։ Ֆիլմի լայնամաշտաբ վարձույթը չեղարկվել էր ծնողների բողոքների պատճառով, որոնք դեմ էին արտահայտվել էկրաններին Սանտա Կլաուսի՝ որպես մարդասպան հայտնվելուն։ Բայց, այդուհանդերձ ֆիլմն ամբողջությամբ վերադարձրեց ծախսերը, հավաքելով $2․491․460 ԱՄՆ դոլար։ Ֆիլմի դիստրիբյուտորը TriStar-ը ֆիլմը վարձույթից հանեց եթեր դուրս գալուց երկու շաբաթ հետո, այդուհանդերձ, ստուդիան հենց ինքը հրաժարվեց HBO կաբելային հեռուստալիքով ցուցադրման և վիդեո տարբերակներով տարածման հանդեպ իրավունքից։ Էկրաններին հայտնվելուց մեկ տարի անց պրոդյուսեր Իռա Բարմակը TriStar-ից իրավունք ստացավ և ֆիլմը դուրս եկավ վիդեո տարբերակներով։ Արդյունքում ֆիլմի համար թողարկվեց չորս պարբերական։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1984 թվականի նոյեմբերի 9-ին։
Չեմպենների ընտանիքը այցելում է ընտանիքի հոգեկան հիվանդ պապիկին, որը վախեցրեց իր թոռնիկին, ասելով, որ եթե նա իրեն վատ պահի, ապա Սանտա Կլաուսը իրեն կպատժի։ Տուն վերադառնալիս Սանտա Կլաուսի հագուստով հանցագործը սպանում է տղայի ծնողներին և եղբորը։ Տղան ընկնում է կաթոլիկ մանկատուն, որտեղ նրան պատժում են միանձնուհիները։
Շատ տարիներ անց, երբ լրացավ Բիլլի 18 տարեկանը, նա աշխատանքի է ընդունվում խաղալիքների խանութում։ Դրսում ամանորի նախօրեն է, իսկ Բիլլին, մանկությունում ստացած բոլոր այդ սթրեսներից հետո ատում է այդ տոնը։ Բայց նրան ստիպում են հագնել Սանտա Կլաուսի հագուստը և ուրախացնել փոքրիկ երեխաների։ Այդտեղ Բիլլիի մոտ ի հայտ են գալիս հոգեկան շեղումներ և նա սկսում է սպանություններ գործել։