Լռության լաբիրինթոսում գերմ.՝ Im Labyrinth des Schweigens | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | դրամա |
Թվական | նոյեմբերի 6, 2014[1] և 2014 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Ջուլիո Ռիչիարելլի[2] |
Պրոդյուսեր | Յակոբ Կլաուսեն |
Դերակատարներ | Ալեքսանդր Ֆելինգ, Գերտ Ֆոս, Ֆրիդերիկե Բեխտ, Հանսի Յոխման, Յոհան ֆոն Բյուլով, Ռոբերտ Հունգեր-Բյուլեր և Թիմ Ուիլյամս |
Օպերատոր | Ռոման Օսին և Մարտին Լանգեր |
Երաժշտություն | Սեբաստիան Պիլ |
Մոնտաժ | Անդրեա Մերտենս |
Պատմվածքի վայր | Գերմանիա |
Տևողություն | 123 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Լռության լաբիրինթոսում (գերմ.՝ Im Labyrinth des Schweigens), ռեժիսոր Ջուլիո Ռիչարելլիի գերմանական ֆիլմ-դրաման, որը թողարկվել է 2014 թվականին։ Գլխավոր դերում է Ալեքսանդր Ֆելինգը։
Ֆիլմը Գերմանիայից ներկայացվել է Օսկար մրցանակի` Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, որի հանձնման արարողությունը տեղի է ունեցեկ 2016 թվականի փետրվարի 28-ին[3], և ընդգրկվել է ինը ֆիլմերից կազմված շորթ-լիստի մեջ[4][5]։
Ֆիլմը պատմում է այսպես կոչված «Օսվենցինյան գործընթացների» նախապատրաստման և անցկացման` համակենտրոնացման ճամբարների հսկիչների, պահակների և այլ աշխատակիցների հանդեպ դատական պրոցեսների մասին, որոնք անց են կացվել Մայնի Ֆրանկֆուրտում, 1960-ական թվականներին[6]։
Ֆիլմի գործողություններն սկսվում են 1958 թվականին։ Յոհան Ռադմանը (Ալեքսանդր Ֆելինգ) երիտասարդ դատախազ է, որի գործունեության հիմնական էությունը ճանապարհային երթևեկության խախտումների վերաբերյալ գործերի քննումն է։ Լրագրող Թոմաս Գնիլկայի միջոցով Ռադմանը ծանոթանում է Օսվենցիմի կալանավոր փրկված Սիմոն Կիրշի հետ, որը հաղորդում է նրան այն, ինչ իմացել է ճամբարների նախկին հսկիչներից մեկից, որն այժմ դպրոցական ուսուցիչ է աշխատում[7]։
Դերասան | Դեր |
---|---|
Ալեքսանդ Ֆելինգ | երիտասարդ դատախազ | Յոհան Ռադման
Անդրե Շիմանսկի | լրագրող | Թոմաս Գնիլկա
Ֆրիդերիկե Բերխ | Ռադմանի ընկերուհին | Մառլեն Վոնդրակ
Յոհանես Կրիշ | Սիմոն Կրիշ |
Հանսի Յոխման | քարտուղարուհի | Էրիկա Շմիտ
Յոհան ֆոն Բյուլով | Ռադմանի աշխատակիցը | Օտտո Հալլեր
Ռուբերտ Հունգեր Բյուլեր | դատախազ | Վալտեր Ֆրիդբերգ
Լուկաս Միկո | Հերման Լանգբայն |
Գերտ Ֆոս | գլխավոր դատախազ | Ֆրից Բաուեր
Դերասանները և դերերը ներկայացված են ըստ ֆիլմի պաշտոնական կայքի տեղեկատվության[8]։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին, Տորոնտոյի կինոփառատոնում։
Ֆիլմի վարձույթը Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում սկսվել է 2014 թվականի նոյեմբերի 6-ին։ Ֆիլմի սահմանափակ վարձույթն ԱՄՆ-ում սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին[9]։
Քննադատների արձագանքն ընդհանուր առմամբ դրական է եղել։ Rotten Tomatoes կայքում 74 քննադատների 81%-ը ֆիլմին դրական գնահատական են տվել[10]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 62% վարկանիշ` հիմնված 19 գրախոսականների վրա[11]։
|