Լև Ռևուցկի | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Левко Миколайович Ревуцький |
Ծնվել է | փետրվարի 8 (20), 1889[1] Irzhavets, Prilukskij County, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 30, 1977 (88 տարեկան) Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Ժանրեր | սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Աշխատավայր | Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Gottlieb Walker Gymnasium? և Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Պարգևներ | |
Levko Revutsky Վիքիպահեստում |
Լև (Լևկո) Միկոլայի Ռևուցկի (փետրվարի 8 (20), 1889[1], Irzhavets, Prilukskij County, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1977, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1944)։ ՈՒկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1957)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։
1916 թվականին ավարտել է Կիևի կոնսերվատորիան (Ռ․ Մ․ Գլիերի կոմպոզիցիայի դասարան)։ 1924-1933 թվականներին դասավանդել է Ն․ Վ․ Լիսենկոյի անվան երաժշտադրամատիկական ինստուտում, 1934 թվականից՝ Կիևի կոնսերվատորիայում (1935 թվականից՝ պրոֆեսոր)։
Ռևուցկին հեղինակ է սիմֆոնիկ, վոկալ և այլ ստեղծագործությունների։ 1932 թվականից ՈՒԽՍՀ կոմպոզիտորների միության վարչության անդամ, 1944 թվականից՝ նախագահ, 1948 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ։ ՈՒԽՍՀ II-V գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևատրվել է Լենինի 4 և 4 այլ շքանշաններով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Ռևուցկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |