Խաղ անգլ.՝ The Game | |
---|---|
Առաջին հրատարակության կազմը | |
Հեղինակ | Ջեկ Լոնդոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1904 |
Էջեր | 39 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Macmillan Publishers |
Հրատարակման տարեթիվ | 1905 |
Թարգմանիչ հայերեն | Շավարշ Գրիգորյան |
Հրատարակում հայերեն | Հայաստան |
OCLC | 49293889 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/1160(անգլ.) և grapaharan.org/Խաղը(հայ.) |
Խաղ (անգլ.՝ The Game), ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի պատմվածք քսանամյա բռնցքամարտիկ Ջոյի մասին, ով որոշել էր թողնել բռնցքամարտը[1]։ Այս ստեղծագործությունը հակադրվում է բուրժուական նորավեպին, որը փառաբանում էր առևտուրը և գործարարությունը, և քննադատում է սպորտում շահադիտական ոգին[2]։ Լոնդոնը սկսել է գրել պատմվածքը 1904 թվականին և հրապարակել է 1905 թվականին[1]։
Քսանամյա Ջոն ծանոթանում է տասնութամյա գեղեցկուհի Ջենեվիեվայի հետ և սիրահարվում նրան։ Նրանք երկուսն էլ աղքատ ընտանիքներից էին։ Ջոն աշխատում է պահեստում, ինչպես նաև վարձատրվում է բռնցքամարտի հանդիպումներում, որպեսզի կերակրի մորը և կրտսեր եղբայրներին ու քույրերին։ Ջենեվիեվան մնացել էր առանց ծնողների և ապրում էր տարեց զուգի՝ Սիլվեստրայնների հետ և աշխատում նրանց խանութում։ Աստիճանաբար երիտասարդները ավելի շատ ժամանակ են անցկացնում միմյանց հետ և որոշում են ամուսնանալ։ Իմանալով, որ Ջոն զբաղվում է բռնցքամարտով, Ջենեվիեվան խնդրում է նրան թողնել այդ վտանգավոր գործը։ Ջոն նրան խոստում է տալիս, սակայն ցանկանում էր ևս մեկ մարտ անցկացնել, քանի որ փողի կարիք ուներ, որպեսզի իրենց համար նոր տուն կառուցեն։ Հենց այդ մարտից հետո էլ նրանք ցանկանում են ամուսնանալ։
Չնայած կանանց թույլ չէին տալիս դիտել բռնցքամարտի հանդիպումները, բայց Ջոն անցկացնում է վերահանդերձավորված Ջենեվիեվային, և նա ծառայողական տեղերի անցքից հետևում էր ռինգին։ Ջոյի հակառակորդը վայրենաման Պոնտան է, սակայն մարտի ֆավորիտը համարվում էր հենց Ջոն, ում համակրում է ողջ սրահը։ Հոգնեցուցիչ մարտի ընթացքում առավելությունը մեկ մեկի, մեկ մյուսի կողմն էր։ Սակայն Ջոյին հաջողվում է նախաձեռնությունի իր ձեռքը վերցնել և նա արդեն պատրաստվում էր հասցնել վճռական հարվածը։ Վերջին պահին Ջոն վրիպում է և Պոնտան նրան հասցնում է խորը նոկաուտի։ Ջոն գիտակցության չի գալիս, և նրան տանում են ու կանչում բժիշկներին։ Բայց արդեն ուշ էր օգնության համար. ծոծրակով ուժեղ գետնին հարվածելուց հետո Ջոն կոմայի մեջ է ընկնում և մահանում։
Ջենեվիեվան, ով կորցրել էր ամուսնուն, հասկանում է, որ անգամ իր սերը անկարող եղավ մրցակցել այն խաղի հանդեպ ունեցած կրքի հետ, որը Ջոյի համար բռնցքամարտն էր։
Առանձին քննադատներ արտահայտեցին իրենց բողոքը պատմվածքի հասցեին։ Ի պատասխան, Ջեկ Լոնդոնը գրեց մի նամակ, որտեղ հաստատում էր, որ ներկայացված դեպքերը ունեն իրական հիմք։ Ջեկ Լոնդոնը, ով նախկինում բռնցքամարտի խաղերի թղթակից էր օկլենդյան թերթի՝ «Ջերալդի» համար, նաև անձամբ հետաքրքրված էր բռնցքամարտով, նկարագրել է սպորտսմենների գոյություն ունեցող փոխհարաբերություները իր անձնական փորձով, և ռինգի վրա մահը ոչ թե ֆանտազիա էր, այլ փաստ, վերցված իրական կյանքից[1]։
|