Խան Առնաբա (արաբ․՝ خان أرنبة), լքված քաղաք Սիրայի Արաբական Հանրապետության հարավում՝ Ալ-Կունայտրայի մարզում գտնվում Գոլանի բարձունքում։ Հանդիսանում է Խան Առնաբայի շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքի գտնվում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հսկողության տակ գտնվող տարածքի անմիջական հարևանությամբ։
Քաղաքը գտնվում է երկրի հարավարևելյան մասում Գոլանի բարձունքում, տեղակայված է ծովի մակարդակից 1020 մետր բարձրության վրա[1] հեռավորությունը մարզկենտրոն Ալ-Կունեյտրայից կազմում է 15 կմ։ Ամենամոտ բնակավայրերն են հյուսիսում։ Սաասա և Ջուբատ ալ-Խասհաբ, հարավում՝ Ալ-Կունեյտրա, Աջամ և Բարիկա։ Համանուն Խան Առնաբայի շրջանի վարչական կենտրոն է։
2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունն կազմում է 7,375 մարդ։ Իսկ համանուն շրջանի բնակչություն իր 19 բնակավայրերով կազմում է 42,980 մարդ[2]։