Տեղադրված է Սիստան և Բելուջիստան օսթանի կենտրոնական մասում` օսթանի վարչական կենտրոն Զահեդանից մոտ 140 կմ հարավ, Զահեդանը օսթանի հարավային մասի հետ կապող թիվ 95 ավտոմայրուղու վրա։ Պակիստանի հետ սահմանից հեռավորությունը կազմում է մոտ 75 կմ։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 56 584 մարդ, որոնք կազմում էին 14 384 տնտեսություն[2]։ Խաշը Սիստան և Բելուջիստան օսթանի բնակչությամբ վեցերորդ ամենախոշոր քաղաքն է Զահեդանից, Զաբոլից, Իրանշահրից, Չաբահարից և Սարավանից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.