Խավարի հրեշտակը անգլ.՝ I Come in Peace | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ[1][2], թրիլեր, ֆանտաստիկ ֆիլմ[2][3] և ոստիկան ընկերների մասին ֆիլմ |
Թեմա | այլմոլորակային կյանք |
Թվական | 1990, հունիսի 7, 1990[4] և սեպտեմբերի 28, 1990[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քրեյգ Ռ. Բեքսլի[1][6][7][…] |
Պրոդյուսեր | Մարկ Դեյմոն |
Սցենարի հեղինակ | Դևիդ Քեփ |
Դերակատարներ | Դոլֆ Լունդգրեն[7][2][3], Բրայան Բենբեն[7][2][3], Մաթիաս Հյուզ[7], Դևիդ Էքրոյդ[7], Մայքլ Ջ․ Փոլարդ[7], Բեթսի Բրենթլի[7][2][3], Ջեյ Բիլաս[7], Սեմ Անդերսոն[7], Ջեսի Վինթ[7], Շերման Հովարդ[7], Ջիմ Հեյնի[8] և Քևին Փեյջ[8] |
Օպերատոր | Մարկ Իրվին |
Երաժշտություն | Յան Համեր |
Մոնտաժ | Մարկ Հելֆրիչ |
Պատմվածքի վայր | Հյուստոն |
Տևողություն | 88 րոպե |
Բյուջե | 7 000 000 $[9] |
Շահույթ | 4 348 368 $[10] |
«Խավարի հրեշտակ» (անգլ.՝ Dark Angel)[11], ֆանտաստիկ մարտաֆիլմ՝ նկարահանված 1990 թվականին[12]։ Ֆիլմի ռեժիսորն է Քրեյգ Բեկսլին[13]։ Հիմնական դերերը խաղացել են Դոլֆ Լունդգրենը, Մատտիաս Հյուզը[14] և Բրայան Բենբեն։
Երկրի վրա է ընկնում ինչ-որ այրվող օբյեկտ, որի վկան է դառնում մի երիտասարդ, ում մեքենան պայթում է պատահարի հետևանքով։ Տղամարդուն սպանում է այլմոլորակայինը, որը հայտնվում է տաք խառնարանի միջից։ Ոստիկանության աշխատակից Ջեք Քեյնը (Դոլֆ Լունդգրեն), որը գտնվում էր ծառայության մեջ, կորցնում է իր գործընկերոջը։ Նա սպանվում է մաֆիայի կողմից, որի անդամներին էլ սպանում են այլմոլորակայինները։ Քեյնը սկսում է հետաքննել իր գործընկերոջ սպանության գործը և դրա հետ միասին տարօրինակ զենքով սպանված ավազակների մահը։ Մաֆիան կողոպտում է ոստիկանության բաժինը, առևանգում թմրամիջոցները, ապա պայթեցնում շենքը։
Քեյնին, որպես գործընկեր, կցում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Սմիթին (Բրայան Բենբեն)։ Օրենքի ծառայողները հանցագործության վայրում սկավառակ են հայտնաբերում։ Սմիթի ղեկավարությունը պահանջում է նրան փոխանցել բոլոր տեղեկությունները և ապացույցները Հետաքննությունների դաշնային բյուրո։ Քեյնը գնում է մաֆիայի ներկայացուցիչների մոտ, և նրանք փորձում են սպանել Քեյնին։ Մաֆիան ստիպում է Քեյնին աշխատել իր համար՝ որպես թմրառաքիչ։ Գործարքի ընթացքում Քեյնը թալանվում է, բայց գողը հեռու չի գնում, սպանվում է փողոցում։ Հետաքննության ընթացքում պարզվում է, որ այլմոլորակայինը (Մատտիաս Հյուզ) սպանում է մարդկանց՝ նախապես նրանց թմրանյութ տալով։ Նա ստանում է հորմոններ, որոնք կոչվում են էնդորֆիններ` մարդու մարմիններից։ Նրան հետապնդում է Այզեք օրենքի այլմոլորակային ծառայողը, որը մահացու վիրավոր է, բայց կարողանում է իր երկրային գործընկերներին պատմել այն մասին, թե ինչ է տեղի ունենում։ Քեյնը և Սմիթը առգրավում են այլմոլորակային ոստիկանի զենքը։
Սմիթն այդ զենքը փոխանցում է իր ղեկավարին, որը փորձում է սպանել նրան։ Բայց Քեյնը փրկում է Սմիթի կյանքը` կրակելով ղեկավարի վրա։ Նրանք միասին սկսում են որոնել այլմոլորակայինին։ Հին գործարանում գտնում են վերջինիս հորմոնների պահուստը։ Հայտնվում է այլմոլորակայինը և նրանք կռվի են բռնկվում։ Կռվի ժամանակ պարզվում է, որ հրացանը արդյունավետ չի և Կեյնը ստիպված օգտվում է այլմոլորակայինի զենքից։ Դա փրկում է նրա կյանքը և օգնում հաղթել։
Դերակատար | Դեր |
---|---|
Դոլֆ Լունդգրեն | [15] | Դետեկտիվ Ջեյ Քեյն
Մատտիաս Հյուզ | Այլմոլորակային Տալեկ |
Բրայան Բենբեն | Գործակալ Արվուդ «Լարի» Սմիթ |
Բեթի Բրենթլի | Դիանա Պելլոն |
Սեմ Անդերսոն | Ուորեն |
Շերման Հովարդ | Վիկտոր Մեննինգ |
Ջեյ Բիլաս | Այլմոլորակային ոստիկան Ազեկ |
2016 թվականի մարտին Հյուզի շնորհիվ հայտնի դարձավ, որ նախատեսվում է նկարահանել ֆիլմի շարունակությունը[16]։
|