Խարակտրոն [< հուն, χάράχτήρ - պատկեր և (էլեկ/տրոն)], նշանային ինդիկատորային էլեկտրոնաճառագայթային խողովակ՝ էկրանի վրա տառեր, թվեր և այլ նշաններ պատկերելու համար։ Ստեղծվել է 1941 թվականին, ԱՄՆ-ում։ Էլեկտրոնային ճառագայթը, անցնելով մետաղե սկավառակաձև մատրիցայի՝ տարբեր նշանների ձևով փորված անցքերից որևէ մեկով, ձևավորվում, ստանում է համապատասխան նշանի տեսք։ Կախված խարակտրոնի կառուցվածքից, նշանների ընտրությունը (այսինքն՝ թե ճառագայթը որ նշանի միջով պետք է անցնի), էկրանի տարբեր մասերում դրանց արտապատկերումը և էկրանի վրա տեղաշարժը իրագործվում են էլեկտրաստատիկ կամ էլեկտրամագնիսական դաշտերի օգնությամբ։
Ըստ խողովակի նշանակության, խարակտրոնները լինում են՝
Պատկերվող նշանի չափերը որոշվում են կիզակետ-էկրան հեռավորությամբ և սովորաբար ունենում են 2 - 5 մմ բարձրություն, նշանի գծի հաստությունը 0, 5 մմ է։ Խարակտրոնն օգտագործվում է ինֆորմացիայի արագ և ակնառու ցուցադրման համար, ինչպես նաև որպես ցուցադրական սարքերի (օրինակ՝ օդանավակայանի շրջանում օդային իրադրությունը ցույց տվող սարքերի) ինդիկատոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 36)։ |