Խենթ ամբոխից հեռու անգլ.՝ Far from the Madding Crowd | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2][3], ռոմանտիկ ֆիլմ[1][2][3], վեպի էկրանավորում և մելոդրամա |
Հիմք | Խելահեղ ամբոխից հեռու |
Թվական | 2015, հուլիսի 16, 2015[4] և հունիսի 11, 2015[5][6] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոմաս Վինտերբերգ[1][2][7] |
Պրոդյուսեր | Էնդրյու ՄակԴոնալդ |
Սցենարի հեղինակ | Դևիդ Նիքոլս |
Դերակատարներ | Քերրի Մալլիգան[8][2][7][…], Մատիաս Շոնարտս[8][7][3], Թիլլի Վոսբերգ[8], Մարկ Ուինգեթ[8], Դորիան Լաֆ[8], Սեմ Ֆիլիպս[8], Թոմ Սթարիջ[8][7][3], Ջունո Թեմփլ[8][7][3], Հիլթոն ՄակՌեյ[8], Ջեսիկա Բարդեն[8][7], Հարրի Փիքոք[8], Վիկտոր ՄաքԳուայր[8], Մայքլ Շին[8][7][3] և Ջոն Գան[8] |
Օպերատոր | Շառլոտա Բրուուս Քրիստենսեն |
Երաժշտություն | Քրեյգ Արմսթրոնգ |
Մոնտաժ | Քլեր Սիմփսոն |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Նկարահանման վայր | Լոնդոն և Օքսֆորդշիր |
Կինոընկերություն | DNA Films և Fox Searchlight Pictures |
Տևողություն | 119 րոպե |
Շահույթ | 30 200 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
Խենթ ամբոխից հեռու (անգլ.՝ Far from the Madding Crowd), ռեժիսոր Թոմաս Վինտերբերգի բրիտանական մելոդրաման՝ նկարահանված Թոմաս Հարդիի նույնանուն վեպի հիման վրա (1874 թվական)։ Սա վեպի 4-րդ էկրանավորումն է. առաջինն էկրանավորվել է 1967 թվականին Ջոն Շլեզինգերի կողմից։
Վիկտորիանական Անգլիայում ագարակի անկախ և ուժեղ տեր Բատշեբա Էվերդենը ուշադրության է հրավիրում 3 շատ տարբեր ասպետների. ոչխարների գործարանատեր Գաբրիել Օակային, հուսահատ զինվորական սերժանտ Տրոյին և հաջողակ, պատկառելի ամուրի Ուիլյամ Բոլդվուդին։
Դեյվիդ Նիկոլսը նախագծի վրա սկսեց աշխատել 2008 թվականին[9]։ 2013 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Մաթիաս Շոնարթսին առաջարկվել է Գաբրիել Օակի դերը, իսկ Քերի Մելիգանին՝ Բատշեբա Էվերդենը[10]։ Պաշտոնապես նրանց մասնակցությունը հաստատվեց 2013 թվականի մայիսին, ինչպես նաև հաստատվեց Թոմաս Վինտերբերգի մասնակցությունը[11]։
Նկարահանումներն սկսեցին 2013 թվականի սեպտեմբերի 16-ին[12]։ Դրանք տեղի ունեցան Դորսետում, ինչպես նաև Օքսֆորդշիրում, Բակինհեմփշիրում և Լոնդոնում[12][13][14]։
Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 1-ին[15]։ Առաջին թրեյլերը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 24-ին։ Նրա մեջ հնչել է Քերի Մալիգանի և Մայքլ Շինի «Let No Man Steal Your Thyme» երգը։
|