Գյուղ | ||
---|---|---|
Խըրթ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Խըրտ, Հերթ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խըրթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում։ Գտնվում էր Խնուս քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք, Խնուսի ձախակողմյան վտակներից մեկի ձախ կողմում։
Տարածքը լեռնային էր։
Գյուղը հավանաբար միջնադարի Հարք գավառի Հերք կամ Հերյան գյուղն է։
Բնակիչների մի մասը 1895 թվականի կոտորածներին ու բռնությանը չդիմանալով բռնեց գաղթի ճամփան։ Մնացած հայությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է։
1894 թվականին ուներ 25 տուն հայ բնակիչ։ 1909 թվականին ուներ 40 տուն հայ և 30 տուն այլազգի բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ բարեբեր հողեր, որոնք ողողվում էին Քառասուն մանկունք («Խնուսի Նեղոս» գետի) աղբյուրների ջրերով։
Գյուղում կար կարմիր կավ, որից թրծած խեցեղեն իրեր էին պատրաստում։
Խըրթն ուներ եկեղեցի։ Քառասուն մանկունք աղբյուրների մոտ կար համանուն գերեզման և ուխտատեղի[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 51)։ |