Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Խլախտ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Burkholderia mallei? |
Փոխանցման ձև | կոնտակտային փոխանցում |
Հիվանդության ախտանշաններ | դող[1], տենդ, գլխացավ, Հոդացավ, միալգիա, առաջնային աֆեկտ, Խոց, ավշային հանգույցների բորբոքում, lymphangitis?, թարախակույտ և սպլենոմեգալիա |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Արյան ընդհանուր հետազոտություն, մանրէաբանական կուլտուրա, Պոլիմերազային շղթայական ռեակցիա և Mallein test? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և անասնաբուժություն |
![]() |
Խլախտ (լատին․՝ Malleus), մարդու և կենդանիների (առավելապես միասմբակավորների) վարակիչ, մեծ մասամբ քրոնիկ հիվանդություն։ Բնորոշվում է լորձաթաղանթների, մաշկի վրա, թոքերում յուրահատուկ հանգույցների առաջացմամբ։ Խլախտով (շատ հազվադեպ) հիվանդանում են նաև ուղտերը, կատուների ընտանիքի գիշատիչ կենդանիները։ Հիվանդությունն առաջինը նկարագրել է Արիստոտելը, հարուցիչը հայտնաբերել է Լյոֆլերը (1882 թ.)։
Հարուցիչը B. Mallei ոչ սպորավոր ցուպիկն է։ Ինֆեկցիայի աղբյուրը հիվանդ կենդանիներն են։
Խլախտը զարգանում է թոքերում, քթի խոռոչում և մաշկի վրա։ Քթային խլախտի դեպքում նկատվում են լորձաթաղանթի հիպերեմիա, հանգույցներ, որոնք, հետագայում քայքայվելով, վերածվում են խոցերի, ավշային հանգույցների մեծացում, մաշկայինի դեպքում՝ հանգույցներ, խոցեր։ Թոքային խլախտը թաքնված բնույթի է։
Խլախտն ախտորոշում են կլինիկական, բակտերիալոգիական, ախտանատոմիական և ալերգիական հետազոտություններով։ Հիմնական մեթոդը ալերգիականն է. կատարվում է ակնային, երբեմն՝ ենթամաշկային եղանակով և հայտնի է մալեինացում անունով։ Ակնային մալեինացում կատարվում է երկու անգամ՝ 5-6 օր ընդմիջումով։
Բուժումը չի մշակված։ Կանխարգելումը, անապահով տնտեսություններում հայտարարվում է կարանտին, պայմանական առողջ կենդանիներին պարբերաբար ստուգում են կրկնակի մալեինացմամբ (կլինիկական հիվանդ, կասկածելի և դրական ռեակցիայով կենդանիներին այրում են)։ Կանխարգելման նպատակով ապահով տնտեսություններում ամեն տարի ալերգիական եղանակով ստուգում են կենդանիներին։ Կարանտինը հանվում է վերջին հիվանդի հայտնաբերումից 45 օր հետո։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլախտ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 54)։ ![]() |