Խղճի խայթ 2։ Թաց վայրկյաններ անգլ.՝ Eating Out 2: Sloppy Seconds | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 2006 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆիլիպ Ջ. Բարթել |
Պրոդյուսեր | Ք․ Ալան Բրոքա և Ջեֆրի Շվարց |
Սցենարի հեղինակ | Ք․ Ալան Բրոքա և Ֆիլիպ Ջ. Բարթել |
Դերակատարներ | Ջիմ Վեռարոս[1][2], Էմիլի Բրուք Հենդս[2], Ռեբեկա Կոչան[2], Մարկո Դեփեր[2], Բրեթ Չաքերման[2], Սքոթ Վիքարիոս, Մինք Սթոլ, Adrian Quinonez? և Ջոզեֆ Մորալես |
Օպերատոր | Լայզա Ուիգանդ |
Մոնտաժ | Ֆիլիպ Ջ. Բարթել |
Տևողություն | 79 րոպե |
Նախորդ | Խղճի խայթ |
Հաջորդ | Խղճի խայթ 3։ Այն ինչ դուք կարող եք ուտել |
Խղճի խայթ 2։ Թաց վայրկյաններ, ռեժիսոր Ֆիլլիպ Բարթելլի նկարահանած ֆիլմն է։ 2004 թվականին նկարահանված Eating Out ֆիլմի շարունակությունն է։
Խղճի խայթ ֆիլմի առաջին մասում Քայլը Մարկին մեղադրում է անհավատության մեջ և բաժանվում նրանից։ Քայլը, Տիֆֆանին և Գվինը ընկերներ են, նրանք արվեստի դասարանում մասնակցում նկարչության դասերի և այս անգամ որպես մերկ մոդել նրանք պետք է նկարեին Թրոյ անունով մի շատ գեղեցիկ տղայի։ Տիֆֆանին և Քայլը սկսում են սիրահետել նրան և որոշում են որ Քայլը պետք է սկսի ընկերանալ նրա հետ, սակայն չասի որ ինքը համասեռամոլ է և Տիֆֆանիին ներկայացնի որպես իր ընկերուհի։
Մինչ Քայլը և Թրոյը սկսում են ընկերանալ միմյանց հետ, Քայլի նախկին ընկեր Մարկը նրանց տեսնում է միմյանց հետ և որոշում է հրապուրել Թրոյին, նրա մոտ դա ստացվում է, ընթացքում Գվինը նրանց հետ անցկացնում է հոմոէրոտիկ ֆոտոսեսիա, իսկ ֆոտոսեսիայի վերջում նրանց միջև տեղի է ունենում սեքս, դրանից հետո Մարկը խոսում է Գվինի հետ և ասում որ նա կարիքն ունի Քայլի, իսկ նրանց խոսակցությունը լսում է Թրոյը և հասկանում որ իրեն Քայլը և Տիֆֆանին խաբել են։
Թրոյը գնում է Քայլի և Տիֆֆանիի մոտ և նրանց հետ զրուցում, ասելով որ նա ցանկանում է թե աղջկա, թե տղայի և սկսում համբուրել Քայլին և Տիֆֆանիին այդ ժամանակ նրանց պատուհանից գաղտնի նայում է Մարկը և Գվինը։ Թրոյը ի վերջո եզրակացնում է որ ինքը բիսեքսուալ է (չնայած ամենասկզբում նա ասում էր որ համասեռամոլ չէ), իսկ Քայլը մտածում է որ սխալ էր հեռանալ Մարկից։
Թրոյը ֆիլմի վերջում սիրային առաջարկություն է անում Տիֆֆանիին և նրանք միասին են լինում։ Մարկը և Քայլը նույնպես միանում են միմյանց հետ, իսկ Գվինը գտնում է մի աղջկա և սիրահարվում է։
|