Խնձավերակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդ գավառում։ Գտնվում էր Բալախոռի դաշտում։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1872-1873 թվականներին ուներ 8 տուն հայ և 12 տուն թուրք բնակիչ, իսկ 1909 թվականին ուներ 10 տուն հայ և 25 տուն թուրք բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 61)։ ![]() |