Խնձորենու ծաղիկներ | |
---|---|
Ստեղծման թնական | 1901 |
Պատվիրատու | Ալեքսանդր Կելխ |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Լիխտենշտայն և Վարվառա Բազանովա |
Հավաքածու | Լիխտենշտայնի պետական թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | Նեֆրիտ (միներալ), ոսկի, արծաթ, արծնապակի, ալմաստ և թավիշ |
Բարձրություն | 11,5 սանտիմետր |
Լայնություն | 14 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Խնձորենու ծաղիկներ» (ռուս.՝ Цветы яблони), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար։ Այն ստեղծվել է 1901 թվականին[1]։ Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին[2]։
Այսօր «Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն այսօր պահպանվում և ցուցադրվում է Լիխտենշտայնի ազգային թանգարանում[3] (Վադուց, Լիխտենշտայն)։
«Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն պատրաստել է Ֆաբերժեի ընկերության ոսկերիչ Միխայիլ Պերխինը։ Այն պատրաստված է զարդատուփի տեսքով։ Ստեղծվել է մոդեռն և ճապոնական արվեստի ոճերով։ Ձուն ստեղծված է սիբիրական կանաչ նեֆրիտից։ Տեղադրված է չորս քանդակազարդ ոսկյա ոտքի վրա, որոնք ստեղծվել են խնձորենու ճյուղերի տեսքով։ Այդ ճյուղերը, որոնք ստեղծված են կարմիր և կանաչ ոսկուց, տարածվում են ձվի ողջ մակերևույթով։ Ճյուղերին կան տերևներ և ծաղիկներ։ Ծաղկաթերթիկները պատված են սպիտակ էմալով, իսկ յուրաքանչյուր ծաղկի կենտրոնում վարդագույն ֆոնին տեղադրված են ադամանդներ[4]։
Այս պահի դրությամբ «Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձվի անակնկալը կորսված է[2]։
«Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1901 թվականին։ Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին[3]։
1910-ական թվականներին Վարվառա Կելխը տեղափոխվում է Փարիզ՝ իր հետ տանելով բոլոր 7 ոսկերչական ձվերը։ 1920 թվականին այն գնում է Փարիզի «A La Vieile Russie» պատկերասրահը։ 1928 թվականին մի անհայտ գնորդ ԱՄՆ-ից ձեռք է բերում այն։ Մինչև 1994 թվականը այն մնացել է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուում։ 1994 թվականին Ժնևի Քրիստիս աճուրդի տանը ձուն վաճառում են ՌԴ-ից անանուն գնորդի։ 1996 թվականի նոյեմբերին կրկին Ժնևում Քրիստիս աճուրդի տանը վաճառքի է հանվում «Խնձորենու ծաղիկները»։ Այն գնում է կոլեկցիոներ Ադուլֆ Պետեր Գոոպը Լիխտենշտայնից[5]։
2010 թվականի հունիսին Ադուլֆ Պետեր Գոոպը իր ողջ հավաքածուն, այդ թվում և «Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն փոխանցում է Լիխտենշտայնի ազգային թանգարանին[6][7]։
{{cite web}}
: replacement character in |title=
at position 1 (օգնություն)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խնձորենու ծաղիկներ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |