Գյուղ | |||
---|---|---|---|
Խնձորուտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Ազիզբեկովի շրջան | ||
ԲԾՄ | 1600 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼500 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Խնձորուտ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[2]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Մարզկենտրոնից 45 կմ հարավ-արևելք, Նախիջևան գետի աջակողմյան վտակ Ճահուկի վերնագավառում։
Խնձորուտը նախկինում կրել է Ալմալու անվանումը և մտել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։ 1946 թ.-ի նոյեմբերի 12-ին Գերագույն Խորհրդի նախագահության որոշմամբ անվանվել է Խնձորուտ[4]։
Գյուղը հիմնադրվել է 1826-1828 թթ. ռուս պարսկական պատերազմի հետևանքով Պարսկաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից գաղթած հայերի կողմից։ Սակայն գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է։ Այդ մասին վկայում են «Հին գյուղ» կոչվող տարածքում հայտնաբերված, 7-րդ դարով թվագրված խաչքարերը, ինչպես նաև զարդաքարերով, սրբատաշ քարերով կիսավեր կառույցները։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խնձորուտի մշտական բնակչությունը կազմել է 500, առկա բնակչությունը՝ 464 մարդ[5]։ 1831 թվականից գրեթե ամբողջությամբ բնակեցված է հայերով[6]։ Խնձորուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և ծխախոտագործությամբ։
Խնձորուտում կա 19-րդ դարի եկեղեցի։ Գյուղից մոտ 2 կմ հարավ ընկած են Խնձորուտ գյուղի ավերակները իսկ նրանից հյուսիս-արևմուտք գտնվում են Աղոպեն (Օղպին) գյուղի ավերակները։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 63)։ |