Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Խոզլու | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Գըզ-Ալի, Խոզ Ալի, Խոզ Ալլի, Խոզլի, Կոզլի, Կոզլու, Քզլի, Քոզլու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25600 | |
|
Խոզլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում։ Գտնվում էր Խնուս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Խնուսի գետի ձախակողմյան վտակներից մեկի աջ օժանդակի ափին, Սպիտակ կամ Դեղթափ կոչվող լեռան լանջերին։
Եղել է Խնուսի դաշտի նշանավոր գյուղերից։
Ըստ ավանդության հնում գյուղի մոտի անտառի վայրի խոզերը գալիս հավաքվում էին այսեղ, որից գյուղը ստացել է իր «Խոզ+լի» անվանումը։
Գյուղի հարավ-արևմտյան կողմում, լայանիստ բլրի վրա կար ընդարձակ ծառաստան։
Բնակիչները կոտորեվել և բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XIX դարի վերջին ուներ 200 տուն բնակիչ։ 1905 թվականին ուներ 84, իսկ 1909 թվականին՝ 125 տուն, որից 120-ը տունը՝ հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Խոզլուն ուներ քարակերտ եկեղեցի։
Գյուղում գործում էր վարժարան[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 66)։ |